Սալոմե Շափաքիձեն լքել է Լիտվայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Այդ մասին նա գրում է հարթակ X-ում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
«Ավելի քան մեկ տասնամյակ պատիվ ու արտոնություն էր ծառայել իմ երկրի ազգային շահերին և համեստ ներդրում ունենալ նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մեջ, ինչը համահունչ է եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին։ Վրաստանը Եվրոպա է»,- գրել է դիվանագետը։
Այսօր հայտնի դարձավ, որ Նիդերլանդների Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Սոլոմոնիան հրաժարական է ներկայացրել։
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ «Վրացական երազանքի» որոշմամբ՝ Վրաստանը մինչև 2028 թվականի ավարտը չի պատրաստվում Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել և հրաժարվում է ԵՄ բյուջետային դրամաշնորհներից, առաջինը հրաժարական ներկայացրեց Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին։
Դեսպանի հրաժարականի և հրաժարականի և ԱԳՆ աշխատակիցների քննադատության առնչությամբ ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «կարդացածն ու լսածը հասկանալու խնդիր կա»։ Կոբախիձեի խոսքով՝ «լսվածի ճիշտ ընկալման պայմաններում ոչ ոքի մոտ չպետք է բողոքի զգացում լիներ»։
