ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլերն իր զեկույցում առանձին գլուխ է հատկացնում Վրաստանում շրջակա միջավայրը պաշտպանող անհատների և խմբերի իրավիճակին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
«Կցանկանայի իմ առանձնահատուկ մտահոգությունը հայտնել Բալդայի կիրճում աշխատող իրավապաշտպանների վերաբերյալ, որտեղ նրանցից առնվազն մեկը ենթարկվել է ֆիզիկական հարձակման իմ այցի ժամանակ»։
-ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նկատի ունի նոյեմբերի 2-ին «Հանուն Բալդայի կիրճի փրկության» շարժման ակտիվիստներից Թազո Ռուխաիայի վրա կատարված հարձակումը։ Ռուխաիան, ով համագյուղացիների հետ պայքարում է բնության հուշարձանը բնական տեսքով փրկելու համար, ֆիզիկական ագրեսիայի թիրախ է դարձել «ներդրող» ընկերության ներկայացուցիչների կողմից։ Հարձակումից հետո, Բալդայի բնակչության դիմադրության ավելացման պատճառով, ձորում և նրա շրջակայքում աշխատանքները դադարեցվել են: Չնայած ոստիկանների ճնշումներին ու սպառնալիքներին՝ տեղի բնակիչները թույլ չեն տալիս «ներդրող» ընկերության ղեկավարներին ու աշխատակիցներին մուտք գործել ձոր։ Բալդայի բնակիչները վրան են խփել դեպի ձոր տանող ճանապարհի եզրին և անընդհատ հերթապահում են։
«Աշխարհի շատ երկրներում ամենամեծ վտանգի տակ են այն իրավապաշտպանները, որոնց գործունեությունն ուղղված է շրջակա միջավայրը անկայուն և վնասակար բիզնես գործունեությունից պաշտպանելուն։
Դրանց թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտներում։ Այս խնդիրը հստակ բացահայտվեց Վրաստան կատարած իմ այցի ժամանակ։
Ինչպես ասել է իրավապաշտպաններից մեկը, շրջակա միջավայրը պաշտպանելու փոխարեն իրենք պետք է պաշտպանեն իրենց։ Այս ոլորտում աշխատող իրավապաշտպանները հաճախ ագրեսիվ սպառնալիքներ են ստանում։ Նրանց փորձում են հրապարակայնորեն վարկաբեկել՝ նրանց անվանում են «թմրամիջոցներ օգտագործողներ» և «մանր խուլիգաններ»։
Ինձ հայտնի է, որ բոլոր միջադեպերի հիմնական պատճառը կառավարության և մասնավոր հատվածի ցանկության բացակայությունն է՝ բովանդակալից խորհրդակցություններ անցկացնելու նրանց հետ, ովքեր անմիջականորեն տուժել են խոշոր բիզնես նախագծերից: Թույլ և իրավասու տեղական համայնքները կարող են ծառայել այն դերակատարների շահերին, ովքեր կարճաժամկետ օգուտ են քաղում նման ծրագրերից: Այնուամենայնիվ, մարդիկ իրավունք ունեն մասնակցելու գործընթացներին, որոնք ազդում են իրենց կյանքի վրա: Որպես Օրհուսի կոնվենցիայի ստորագրող երկիր՝ Վրաստանը պարտավոր է հարգել ու պաշտպանել այդ իրավունքը»,- ասել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։
Մերի Լոուլերը կոչ է անում Վրաստանի կառավարությանը նախաձեռնել թափանցիկ և նպատակաուղղված խորհրդակցությունների գործընթաց՝ լուծելու Բալդայի կիրճի շարունակվող կոնֆլիկտը և ապահովելու բոլոր տուժողների, այդ թվում՝ տեղի իրավապաշտպանների լիարժեք և անվտանգ մասնակցությունը:
Նրա խոսքով՝ ինքը կշարունակի վերահսկել Վրաստանում իրավապաշտպանների իրավիճակը և կհամագործակցի կառավարության ներկայացուցիչների հետ՝ մինչև 2025 թվականի մարտին Մարդու իրավունքների խորհրդին վերջնական զեկույց ներկայացնելը։ «Սակայն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն իրավապաշտպանների վատթարացող իրավիճակը շտկելու համար»,- ասել է Լոուլերը։
2022 թվականի վերջին իշխանությունները եզակի Բալդայի կիրճը 40 տարով հանձնել են Ռուսաստանի հետ սերտ կապ ունեցող անձանց։
Վրաստանի Սահմանադրության հետ մեկտեղ, Օրհուսի կոնվենցիան ուղղակիորեն պարտավորեցնում է պետական մարմիններին՝ տեղեկացնել մարդկանց շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող որոշումների կայացման գործընթացի սկզբնական փուլում և խրախուսել նրանց մասնակցությունը, սակայն դրա մասին տեղյակ չեն եղել նույնիսկ կիրճի շրջակայքի գյուղերի բնակիչները։ Տեղացիներն այդ մասին իմացել են 2023 թվականի հուլիսին, երբ ձորի տարածքում լողալու համար գնացած երիտասարդներին չեն թողել մուտք գործել այնտեղ։
Նոր սեփականատերը կիրճում կկառուցի այցելուների կենտրոն, առնվազն 350 մետր երկարությամբ արահետ և տախտակամած, կամուրջներ, դիտակետեր և 350 մետր երկարությամբ այսպես կոչված «ռոլեր» ատրակցիոն։ Պայմանագիրը չի սահմանափակում նրան փոխանցված տարածքում լրացուցիչ ենթակառուցվածքներ կառուցել։ Ինչպես նաև ընկերությունը կարող է իր հայացեղությամբ, առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու փոփոխություններ կատարել նախագծում։