Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի կարծիքով՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժվար, բայց միակ ճիշտ որոշումն է կայացրել՝ ներում շնորհելով Նիկա Գվարամիային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 2 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 3 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 4 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 5 Թբիլիսիի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով սպանվել է, այսպես կոչված, օրենքով գողի եղբայրը
- 6 Սահմանի հատման գործով Սաակաշվիլիի պատիժները համախմբվել են և նա դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման
«Վրաստանին ձեռնտու է նվազեցնել բևեռացումը և վերացնել համատարած անարդարությունն իր դատական համակարգում։ Մեկ քայլ մոտ Եվչամիության թեկնածությանը։ Մնացել է ևս մի քանի քայլ»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը Twitter-ում։
Նիկա Գվարամիայի ներմանն արձագանքել են նաև այլ պատգամավորներ։ Միրիամ Լեքսմանիի խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլին ճիշտ որոշում է կայացրել և «շտկել է Նիկա Գվարամիայի հանդեպ անարդարությունը, որի ազատազրկումը ծաղր էր արդարադատության հանդեպ»։
«Ես ողջունում եմ Նիկա Գվարամիային ներում շնորհելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որոշումը։ Նրա ազատազրկումը քաղաքական դրդապատճառներ ուներ։ Սա կարևոր քայլ է, որը ցույց է տալիս, որ արդարադատությունը Վրաստանում հնարավոր է»,- գրել է Ռասա Յուկնեվիչենեն Twitter-ում։
Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Ռեբեկա Հարմսը, նշում է, որ ուրախ է Վրաստանից ստացված լուրերով։
«Արցունքն աչքերիս կարդացի, որ Նիկա Գվարամիան լքել է բանտը։ Այսօր պետք է կրկնեմ, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գիտի, որ նա Վրաստանից դուրս բուժման կարիք ունի»,- գրում է Ռեբեկա Հարմսը։
Հունիսի 21-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։ Ինչպես նա է ասել, այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը Գվարամիայի վճռաբեկ բողոքն անընդունելի է ճանաչել, և այդպիսով բոլոր իրավական քայլերը սպառվել են։ «Ես չեմ պատրաստվում ձեզ հետ կիսվել որևէ բացատրությամբ, քանի որ դա իմ հայեցողական իրավունքն է»,- հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին օրվա վերջում կայացած ճեպազրույցում։
Իշխող «Վրացական երազանքի» առաջնորդները քննադատում են նախագահի որոշումը և կարծում են, որ այն խարխլում է օրենքի գերակայությունը։
«Մենք տեսնում էինք, որ ներման հետ կապված մեծ ճնշում է եղել նախագահի վրա։ Մենք հույս ունեինք, որ նախագահը կկանգնի օրենքի գերակայության և վրաց ժողովրդի կողմից իրականացվող արդարադատության կողքին, բայց նա ընտրեց այլ կողմ»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Հունիսի 21-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին բանավոր զեկույց է ներկայացրել Վրաստանի կողմից 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Նրա խոսքով, Վրաստանը որևէ առաջընթաց չի գրանցել այն հանձնարարականի հարցում, որը վերաբերում է ԶԼՄ-ների բազմակարծությանը և լրատվամիջոցների սեփականատերերի դեմ քրեական ընթացակարգերին։ Քաղաքական բևեռացման խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը գնահատվել են որպես որոշակի առաջընթաց։ 12 հանձնարարականների կատարման դեպքում Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Կատարողականի մասին վերջնական հաշվետվություն կպատրաստվի հոկտեմբերին։
