Գերագույն դատարանն անփոփոխ է թողել «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով դատավճիռը։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ դատարանն անընդունելի է ճանաչել ինչպես Գվարամիայի պաշտպանության, այնպես էլ դատախազության վճռաբեկ բողոքները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Այսօրվա դրությամբ Նիկա Գվարամիան երկու դրվագով մեղավոր է ճանաչվել Վրաստանի բոլոր երեք դատարաններում և դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Այս որոշման մեջ զարմանալի ոչինչ չկար, բոլորը գիտեն, որ Նիկա Գվարամիայի գործը քաղաքական է, Նիկա Գվարամիան քաղաքական հետապնդման զոհ է, և մենք դատարանից առանձնահատուկ բան չէինք սպասում»,- «Մթավարի արխիի» հետ զրույցում ասել է Գվարամիայի փաստաբաններից Քեթի Չոմախաշվիլին։
Նիկա Գվարամիայի գործը Գերագույն դատարանում պետք է քններ դատավորների կոլեգիան (Լևան Թևզաձե, Մերաբ Գաբինաշվիլի և Նինո Սանդոձե): Ինչպես հայտարարել են փաստաբանները, վերջնական դատավճռի հրապարակման ժամկետը լրանում է հունիսի 22-ին։
2022 թվականի նոյեմբերի 2-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան՝ կազմված դատավորներ Մերաբ Ջորբենաձեից, Լավրենտի Մաղալակելիձեից և Դավիթ Մամիսեիշվիլիից, ուժի մեջ է թողել Գվարամիային 3,6 տարվա ազատազրկման դատավճիռը։ Սակայն վերաքննիչ դատարանը մասնակիորեն փոխել է առաջին ատյանի դատավճիռը։ Մասնավորապես, Գվարամիան կալանավորվել է՝ «Ռուսթավի 2»-ին պատկանող ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելու համար (պաշտոնական դիրքի չարաշահում), քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2022 թվականի մայիսի 16-ի դատավճռով նրան մեղադրանքի երկրորդ դրվագի՝ «Ռուսթավի 2»-ին 6 763 509 լարիի վնաս պատճառելու համար, սահմանել է 50 հազար լարի տուգանք: Վերաքննիչ դատարանն այս մասով փոխել է Գվարամիայի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և նրան դատապարտել ազատազրկման:
«Նիկա Գվարամիայի ազատազրկումը վտանգի տակ է դնում վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և Վրաստանի ղեկավարների հռչակած նպատակը՝ ավելի անվտանգ, ժողովրդավարական, եվրոպական ապագան»,- այսպես է արձագանքել Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը Գվարամիայի գործով վերաքննիչ դատարանի վճռին։
Եվրոպացի խորհրդարանականները, ինչպես նաև միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ներում շնորհել Նիկա Գվարամիային։
«Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը և կգործեմ այն ժամանակ, երբ որոշեմ՝ անե՞լ դա, թե՞ ոչ: Բայց ինչքան քիչ լինի դրսից ճնշումը, այնքան լավ ներման համար»,- մի քանի օր առաջ ասել է Զուրաբիշվիլին «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում։
