«Չնայած Վրաստանում ժողովրդավարության անկման վերաբերյալ մեր վերջին մտահոգություններին, մենք հույս ունեինք, որ Վրաստանի կառավարությունը ընտրությունների գործընթացը, որն արտացոլում է վրաց ժողովրդի կամքը, ազատ և արդար կանցկացնի։ Փաստորեն, այս շաբաթավերջին կայացած խորհրդարանական ընտրություններում մենք բոլորովին այլ բան տեսանք»,- ամերիկացի սենատորներ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական և դեմոկրատ անդամներ Ջիմ Ռիշը և Ջին Շահինը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձագանքելով Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Ըստ սենատորների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, «Միջազգային հանրապետական ինստիտուտի», «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» և «Արդար ընտրությունների» զեկույցները ցույց են տվել բազմաթիվ խախտումներ, որոնք լրջորեն խարխլել են ժողովրդավարական ընտրությունների չափանիշները։
«Մենք նաև մտահոգված ենք ընտրությունների օրը միջամտության տասնյակ հաղորդումներով, ներառյալ բռնությունը, ընտրողների ահաբեկումը և քվեաթերթիկների լցոնումը, որոնք կարող են ավելի խաթարել ընտրությունների արդյունքների օրինականությունը»:
Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը, համագործակցելով մեր եվրոպացի ընկերների հետ, անհապաղ հետաքննել կեղծիքների և արտաքին միջամտության մասին հաղորդումները՝ պարզելու, թե արդյոք որևէ գործողություն լրջորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Պատասխանատուները պետք է պատժվեն»,- ասված է հայտարարության մեջ։
Սենատորները նշում են, որ «սա վտանգավոր պահ է Վրաստանի համար։ Իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», պետք է գիտակցի, որ իր գործողությունները կարող են անմիջապես ազդել իր տնտեսական և անվտանգության օրակարգի վրա»։
«Կասկած չկա, որ Ռուսաստանին հաջողվել է տարաձայնություններ և ապատեղեկատվություն սերմանել։ Մենք ճանաչում ենք վրաց ժողովրդի իրավունքը, եթե նա այդպես ցանկանա, արտահայտելու խաղաղ բողոք, և կոչ ենք անում վրացական պատկան մարմիններին հարգել այս խորապես կարևոր ժողովրդավարական իրավունքը։
Եթե անհրաժեշտ լինի, մենք լրացուցիչ փոփոխություններ կմտցնենք մեր երկկուսակցական օրենսդրության մեջ՝ Վրաց ժողովրդի ակտում, որպեսզի երաշխավորվի, որ ընտրակեղծիքների և մանիպուլյացիաների համար պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն: ԱՄՆ Սենատը լիովին հավատարիմ է վրաց ժողովրդի դեմոկրատական նկրտումներին աջակցելուն»,- ասվում է սենատորների համատեղ հայտարարության մեջ։