«Վրացական երազանքի» պատգամավոր, խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ մոտ ապագայում Վրաստանը քայլեր կձեռնարկի, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները միայն դրական դինամիկա ունենան։ Այս մասին Բոճորիշվիլին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպումից առաջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 Լաշա Գոգնիաշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն
«Մեր հիմնական ուղերձն, իհարկե, այն է, որ ռազմավարական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շատ կարևոր է Վրաստանի համար։ Այս ռազմավարական գործընկերությունն ունի իր պատմությունը։ Շատ կարևոր է, որ մենք մոտ ապագայում քայլեր կձեռնարկենք՝ ապահովելու համար, որ այս հարաբերություններում միայն դրական դինամիկա լինի»,- լրագրողներին ասել է Բոճորիշվիլին։
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյան գտնվում է Թբիլիսիում և մինչ իշխող կուսակցության հետ հանդիպումը ԱՄՆ դեսպանատանը հյուրընկալել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ըստ Ուզրա Զեյայի, քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանները «որոշիչ դեր են խաղում Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ճանապարհին աջակցելու գործում»:
Ըստ Պետդեպարտամենտի, Վրաստանում հանդիպումների ժամանակ Ուզրա Զեյան կընդգծի «ԱՄՆ-ի լուրջ մտահոգությունները «արտաքին ազդեցության» մասին օրենքի և այլ ոչ լիբերալ օրենքների, ինչպես նաև Վրաստանի կառավարության վնասակար հռետորաբանության վերաբերյալ, որը վտանգ է ներկայացնում Վրաստանի եվրատլանտյան հետագծի համար»։ Բացի այդ, Ուզրա Զեյան «կհայտնի, որ կառավարության ոչ դեմոկրատական պահվածքը և ԱՄՆ-ի մասին ապատեղեկատվությունը վնաս են հասցրել» ԱՄՆ-Վրաստան երկարամյա հարաբերություններին։
Այն բանի հետո, երբ «Վրացական երազանքի» իշխանությունը, չնայած գործընկերների քննադատությանը, ընդունեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը և ցրեց բողոքի ցույցերը, ԱՄՆ-ը սկսեց համապարփակ վերանայել երկկողմ համագործակցությունը։
Պետդեպարտամենտը վիզային պատժամիջոցներ է սահմանել մոտ 30 մարդու՝ «Վրացական երազանքի» անդամների, պատգամավորների, իրավապահների և առանձին անձանց (ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների) նկատմամբ, ովքեր «պատասխանատու են կամ մասնակցել են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը»:
Հարաբերությունների վերանայման շրջանակներում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը անորոշ ժամանակով հետաձգել է «Արժանի գործընկեր» զորավարժությունը, որը Վրաստանում անցկացվում էր 2016 թվականից։
