Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը հայտարարել է, որ այսօր Բրյուսելում ԱԳ նախարարների խորհրդի նիստում Վրաստանին վերաբերող երկու հարց կքննարկվի՝ պատժամիջոցներն ու առանց վիզայի ռեժիմի սահմանափակումները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Նիստից առաջ Կալասը լրատվամիջոցներին ասել է, որ Վրաստանում իրադարձությունները ճիշտ ուղղությամբ չեն ընթանում՝ «այնտեղ, որտեղ պետք է լինի թեկնածու երկիրը»։
«Այնպես որ, մենք պատրաստվում ենք քննարկել Վրաստանի կառավարության կողմից ռեպրեսիաների կիրառման հետևանքները և այն բոլոր գործիքները, որոնք նա օգտագործում է ընդդիմության դեմ։ Ի՞նչ կարող ենք անել եվրոպական կողմից՝ մի հարց, իհարկե, պատժամիջոցներն են, մյուս կողմից՝ նաև առանց վիզայի ռեժիմի սահմանափակումը»,- ասել է Կայա Կալասը։
Եվրահանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ այս հարցի շուրջ քննարկումն արդեն անցկացվել է, և կա պատժամիջոցների ենթարկելու անձանց ցուցակ, սակայն անհրաժեշտ է, որ 27 ժողովրդավարական երկրները համաձայնության գան։
«Մենք քննարկում ենք այս ցուցակը, բայց պետք է, որ բոլորը համաձայնեն, և մենք դեռ այնտեղ չենք հասել։ Այսպիսով, տեսնենք՝ կհասնենք այնտեղ, թե ոչ»,- ասել է Կայա Կալասը, ով Էստոնիայի նախկին վարչապետն է։ Նրա գլխավորությամբ ԱԳ նախարարների խորհրդի նիստն առաջին անգամ կանցկացվի այսօր։
Հունգարիան մտադիր է վետո դնել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների դեմ ԵՄ-ի կողմից սահմանված ցանկացած պատժամիջոցների վրա։
Դեկտեմբերի 2-ին Էստոնիան և Լիտվան վիզային սահմանափակումներ են մտցրել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի և ՆԳՆ 9 այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Դեկտեմբերի 15-ին երկրներն ընդլայնել են պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը․ Էստոնիան արգելել է Վրաստանի ևս 14 բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը իր տարածք, իսկ Լիտվան՝ 17 պաշտոնյայի։ Նրանց թվում է Իրակլի Կոբախիձեն։
