Մեզ համար կարևորը Թրամփի վարչակազմն է․ Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցումը «ժամանակավոր իրադարձություն» է, և նա այդ հարցը կքննարկի Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դուք կարող եք տեսնել, որ ներկայիս վարչակազմը փորձում է հնարավորինս ծանր ժառանգություն թողնել նոր վարչակազմին՝ Թրամփի վարչակազմին։ Դա անում են Ուկրաինայի հետ կապված, հիմա անում են նաև Վրաստանի հետ կապված։ Սակայն սա որևէ սկզբունքային նշանակություն չի կարող ունենալ։ Կսպասենք, իհարկե, նոր վարչակազմին, և ամեն ինչ կքննարկենք նոր վարչակազմի հետ։ Ուստի, սա ժամանակավոր իրադարձություն է, ինչպես Սալոմե Զուրաբիշվիլին»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հարցին՝ ապագա վարչակազմի հետ կապ կա՞, թե՞ ոչ, Կոբախիձեն պատասխանել է, որ իրենց կողմից [Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունից] անուղղակի շփում է եղել, և իրենք ցանկանում են նաև ուղիղ կապ ունենալ։

Իրակլի Կոբախիձեին նաև հարցրել են, թե ծանո՞թ է հանրապետական ​​կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնի քննադատական ​​դիրքորոշմանը Վրաստանի կառավարության նկատմամբ։

Կոնգրեսական Ջո Ուիլսոն

Ջո Ուիլսոնը կարող է դառնալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Օրերս նա հայտարարել է, որ «Վրացական երազանքի» դե ֆակտո իշխանությունը ոչ լեգիտիմ է։ Կոնգրեսականը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցների ենթարկի «Ռուսաստանի ոչ լեգիտիմ վստահված անձանց, ովքեր հարձակվում են վրաց ժողովրդի վրա և խլում նրա ինքնիշխանությունը, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիին և նրա ծառաներին»։

«Մեզ համար կարևորը Թրամփի վարչակազմն է։ Սա է գլխավորը, մնացած ամեն ինչը երկրորդական է։ Ինչպես կասի Թրամփը, այդպես էլ կլինի։ Մինչ այդ ուրիշն ինչ-որ բան է ասել, Հելսինկյան հանձնաժողովն էլ հետևել է դրան, Թրամփը ինչ կասի, այդպես էլ կլինի։ Ուստի մեզ համար գլխավորը Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններն են»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական գործողությունների պատճառով։ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ «Վրացական երազանքի» որոշումը՝ կասեցնել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, հակասում է վրաց ժողովրդին տրված խոստմանը, որը սահմանադրությամբ ամրագրել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին լիակատար ինտեգրվելու ձգտումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։