Մի շարք եվրոպական և ամերիկյան համալսարաններ են հիմնվել և դրանց շուրջ հարցեր չեմ հիշում․ Ծիլոսանի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» պատգամավոր Նինո Ծիլոսանին Վրաստանում վրաց-ռուսական համալսարանի հնարավոր բացման մասին լրագրողներին ասել է, որ այս թեմայով խոսելը ծառայում է խուճապ սերմանելուն ու հասարակության մեջ աժիոտաժ առաջացնելուն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ռուսամետ քաղաքական գործիչ Դիմիտրի Լորթքիփանիձեն տեղեկություն է տարածել, որ ռուսական ֆինանսավորմամբ Վրաստանում նախատեսվում է վրաց-ռուսական բարձրագույն ուսումնական հաստատություն բացել։ Ավելի վաղ Լորթքիփանիձեն խոսել էր Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան ուղիղ չվերթների վերականգնման և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին։

«Ո՞վ է և ո՞ւմ է ներկայացնում Դիմիտրի Լորթքիփանիձեն, որ այդքան մեծ հետաքրքրությամբ արձագանքեք նրա որոշ կարծիքներին կամ գաղափարներին»,- լրագրողներին ասել է Ծիլոսանին։ «Եթե շահագրգռված եք կրթական, այսպես ասած, ինստիտուտների ստեղծմամբ, ստեղծվել են եվրոպական ու ամերիկյան մի շարք հաստատություններ ու բուհեր, և չեմ հիշում, որ նշված թեմայով որևէ հարց տված լինեք։ Իսկապես վատ չէր լինի։ Սա հենց այն է, ինչը կնպաստի արևմտյան կրթության հանրահռչակմանը»:

Լրագրողի ճշտող հարցին՝ իշխանությունը դեմ կլինի՞ նման համալսարանի ստեղծմանը, թե՞ ոչ, պատգամավոր Ծիլոսանին ասել է, որ չի հասկանում, թե ինչու պետք է քննարկի «ինչ-որ մեկի կարծիքը»։

«Եթե նշվածը ինչ-որ կերպ փաստի վերածվի, իհարկե, պատրաստ եմ մեկնաբանություն անել։ Հիմա, այս փուլում, կարծում եմ, որ լիովին անլուրջ է մեկնաբանել Դիմիտրի Լորթքիփանիձեի կարծիքները»,- ասել է Նինո Ծիլոսանին։

Նա ուղղակիորեն և միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե որքանո՞վ է ընդունելի երկրում ռուսական համալսարանի հիմնումը.

«Ընդհանուր առմամբ, Վրաստանում կարգավորված է օրենսդրական դաշտը, որը շատ լավ կարգավորում է համալսարանի ստեղծումը, դրա հավատարմագրումը, ցանկացած այլ իրավաբանական անձի ստեղծումը։ Այդ թվում բոլոր այս օրենսդրությունները մշակվել են եվրոպական ստանդարտին համապատասխան՝ լինի դա բիզնես ռեգիստրը, թե որևէ այլ օրենսդրություն, որը լիովին համատեղելի և ներդաշնակ է եվրոպական օրենսդրությանը: Ուստի, կարծում եմ, ճիշտ չի լինի որոշ հարցադրումներով խորանալ ինչ-որ տեսական հարցի մեջ։ Մնացածը, եթե խնդիր ունեք օրենքի ցանկացած հոդվածի հետ, որը թույլ է տալիս ինչ-որ մեկին հիմնել բուհեր կամ սխալ արժեքների կրթօջախներ, մենք պատրաստ ենք դա քննարկել օրենսդիր մարմնում։ Կան օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, հավատարմագրում ստանալու կանոններ։ Պետությունը գործում է հստակ սահմանված շրջանակով և չի կարող գործել էմոցիաներով։ Որոշ մարդիկ կարող են մեկնաբանել զգացմունքները: Ես խորհրդարանի անդամ եմ։ Ես կփորձեմ պաշտպանել այն քաղաքականությունը, որը մեր կառավարության շրջանակներում է և հիմնված է եվրոպական արժեքների և դրա իրավական դաշտի վրա»,- ասել է Նինո Ծիլոսանին։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը վրաց-ռուսական համալսարանի հնարավոր բացման մասին տարածված տեղեկությունը ապատեղեկատվություն է որակել։ Դրան հակառակ, Դիմիտրի Լորթքիփանիձեն ասում է, որ համալսարանի համար հարմար վայրի որոնումները շարունակվում են, և այս հարցի վերաբերյալ ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան սեպտեմբերի վերջին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):