Ռուսաստանը չի դիտարկի Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանին վերադարձնելու տարբերակը: Մոսկվան կկատարի անվտանգության ոլորտում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, զորքերը դուրս չի բերի շրջաններից,- ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հավանություն տվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և ասաց, որ «լավ կլիներ» մշակել գործողությունների ծրագիր՝ Վրաստանի տարածքներից զորքերը դուրս բերելու համար, Զատուլինը պարզաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը։
«Մի՞թե մերձեցումը նշանակում է ռուսական զորքերի դուրսբերում։ Մենք պայմանագրեր ունենք Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ անվտանգության, ռազմական հարցերի և այլնի վերաբերյալ։ Այս հարցը ոչ ոք չի քննարկում։ Լավրովն ասաց այն, ինչ ասաց։ Զորքերի դուրսբերում նկատի չի ունեցել։
Խոսքն այն մասին է, որ անհրաժեշտ է ճանաչել Աբխազիայում, Օսիայում և Վրաստանում առկա իրողությունը, միջպետական հարաբերությունների շրջանակներում հաստատել փոխգործակցության որոշ իրական ձևեր։ Լավրովի խոսքերը չպետք է ընկալել որպես Ռուսաստանի շահագրգռվածություն, որ Հարավային Օսիան և Աբխազիան վերադառնան Վրաստանին։ Այս հարցը վաղուց փակված է։ Եթե նրանք իրար հետ տնտեսական ու բիզնես հարաբերություններ հաստատեն, դա միշտ դրական կլինի»,- ասել է Զատուլինը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ամփոփիչ ասուլիսում ասել է, որ Վրաստանի իշխանությունները ցանկանում են «պատմական հաշտություն», և որ Ռուսաստանը պատրաստ է օգնել կարգավորել հարաբերությունները «հարևան երկրների»՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, եթե հենց «երկրները» հետաքրքրված են դրանով։ Կախա Կալաձեն նշել է, որ «Վրացական երազանքի» իշխանությունը դրական է գնահատում Լավրովի հայտարարությունը։ «Սակայն ես կասեի, որ այս հայտարարությունների հետ մեկտեղ լավ կլինի, որ արդեն որոշ գործուն քայլեր ձեռնարկվեն։ Միաժամանակ լավ կլինի սկսել մշակել գործողությունների ծրագիր՝ այդ ստորաբաժանումներն ու զորքերը Վրաստանի տարածքներից դուրս բերելու համար»,- ասել է Կալաձեն։
