Միլլերն արձագանքել է Կոբախիձեին, ով Թրամփի վրա հարձակումը կապել է Գլոբալ պատերազմի կուսակցության հետ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ նախկին նախագահ և «Հանրապետականների» թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակման հետևում կանգնած է այսպես կոչված Գլոբալ պատերազմի կուսակցությունը:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հուլիսի 15-ի ճեպազրույցում լրագրողը Միլլերից նախ խնդրել է գնահատել շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպին հաջորդած Ռուսաստանի արձագանքը։ Կրեմլը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը ստեղծել է «մթնոլորտ», որը հրահրել է հարձակումը:

«Սրանք անհավատալիորեն անպատասխանատու մեկնաբանություններ են Կրեմլի կողմից... բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Մեթյու Միլլերը:

Լրագրողի խոսքով՝ նման մեկնաբանություններ են հնչում նաև Վրաստանից, որի վարչապետն ասել է, որ միջադեպի հետևում կանգնած է «Գլոբալ պատերազմի կուսակցությունը»։

«Ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ է նշանակում։ Իրավապահ մարմինները խոսել են հետաքննության մասին, թե ինչ գիտեն, ինչ չգիտեն։ Մինչ այս նախաքննությունը կշարունակվի, նրանք կշարունակեն պարզաբանումներ տալ նախաքննության արդյունքների վերաբերյալ։

Նախագահը խնդրել է ամերիկյան հանրությանը չշահարկել, անպատասխանատու հայտարարություններ չանել, քանի դեռ չենք իմացել փաստերը։ Ես նույն կոչը կուղղեի այլ երկրներին»,- ասել է Մեթյու Միլլերը։

Իրակլի Կոբախիձեն Թրամփի վրա հարձակմանն արձագանքել է երկու հայտարարությամբ։ Facebook սոցիալական ցանցում հրապարակված վրացալեզու հայտարարության մեջ նա հարձակումը կապել է «Գլոբալ պատերազմի կուսակցության» հետ։ «Գլոբալ պատերազմի կուսակցությունը չի փոխում իր մեթոդները։ 21-րդ դարում լիբերալ ֆաշիզմը, ռադիկալիզմը, բևեռացումը, ատելությունը և արյունալի հարձակումները քաղաքական գործիչների վրա դարձել են սովորական Ամերիկայում և Եվրոպայում»,- գրել է Կոբախիձեն, թեև X սոցիալական ցանցում հրապարակած անգլերեն տեքստում նա չի նշել «Գլոբալ պատերազմի կուսակցությունը»:

Դոնալդ Թրամփի վրա հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում՝ նախագահական քարոզարշավի շրջանակներում համախոհների հետ հանդիպման ժամանակ։ Թրամփն ականջի վերին հատվածում վնասվածք է ստացել։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տվյալներով՝ հարձակվողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, ով սպանվել է։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, ով կրակոցների ժամանակ ծածկել է իր ընտանիքին, ևս երկուսը վիրավորվել են։ FBI-ն հետաքննում է կատարվածը որպես սպանության փորձ։

Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է իր մրցակցի նկատմամբ բռնությունը և կոչ է արել ամերիկացիներին մերժել բռնությունը քաղաքականության մեջ։ «Ամերիկայում մենք մեր տարաձայնությունները հարթում ենք քվեատուփով, ոչ թե փամփուշտներով»,- ասել է նա։ Բայդենը նաև նշել է, որ հետաքննությունը դեռևս պետք է կոնկրետ բացահայտումներ անի հարձակվողի դրդապատճառների մասին՝ ենթադրելով, որ հավաստի փաստերի բացակայության պայմաններում բազմաթիվ կեղծ պնդումներ և դավադրության տեսություններ են սկսել շրջանառվել համացանցում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):