Միշա Մշվիլդաձեի վրա հարձակման մեջ մեղադրվող Նիկոլոզ Գուգեշաշվիլիի նկատմամբ նախնական կալանք է կիրառվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Նիկոլոզ Գուգեշաշվիլի

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիրներից ու հաղորդավարներից Միշա Մշվիլդաձեի վրա բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Նիկոլոզ Գուգեշաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Դատավոր Դավիթ Կուրտանիձեն բավարարել է դատախազության միջնորդությունը։ Պաշտպանական կողմը պահանջել է 20 հազար լարի գրավի դիմաց ազատ արձակել մեղադրյալին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Դատավարությանը ներկա է եղել «Վրաստանն առաջին հերթին» շարժման հիմնադիր Վատո Շաքարաշվիլին, ով ասել է, որ պատրաստ է երաշխավոր լինել։

«Բոլորը պետք է իմանան՝ և՛ դատարանը, և՛ կառավարությունը, որ այս որոշումը բերելու է շատ վատ գործընթացների։ Սա չի ծառայում բռնությունը կանխելուն։ Սա ծառայում է բռնության մասշտաբների հետագա մեծացմանը։

Միակ կապը, որն ունեմ Նիկոլոզ Գուգեշաշվիլիի հետ, արժեքային կապն է։ Նա արեց այն, ինչ կաներ մեզանից յուրաքանչյուրը, ում տեսնում եք այստեղ: Բոլոր նրանք, ում տեսնում եք այստեղ, նույնը կանեն: Մշվիլդաձեն, Ջափարիձեն, ձեր հեռուստատեսության [նկատի ունի «Պիրվելի» հեռուստաընկերությունը] անդամները, այս մարդկանց, Վրաստանի բնակչության նկատմամբ բռնություն գործադրող խմբերը համարժեք պատասխան կստանան»,- ասել է Վատո Շաքարիշվիլին։

Միշա Մշվիլդաձեն հարձակման է ենթարկվել հունիսի 27-ին, երեկոյան, երբ նա միայնակ քայլելիս է եղել փողոցով և ցանկացել է մտնել սուպերմարկետ։ Հաջորդ օրը Նիկոլոզ Գուգեշաշվիլին սոցցանցում հայտարարություն է տարածել. «Ես Նիկոլոզ Գուգեշաշվիլին եմ, ապրում եմ Գլդանիում, 4 երեխաների հայր եմ։ Երեկ Վաժա Փշավելայի պողոտայում էի, «Քարֆուրի» մոտ, որտեղ ծեծեցի Միշա Մշվիլդաձեին։ Ծեծի պատճառն այն է, որ նա եկեղեցուն անվանում է հանցագործ և ասում, որ խաչը բռնության խորհրդանիշ է, հայհոյում է պատրիարքին, վրաց ազգին և պաշտպանում համասեռամոլներին, ինչպես նաև հայհոյում է ինձ և իմ ընկերներին Facebook-ում։ Այդ պատճառով ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ թաքնվել»,- գրել է Նիկոլոզ Գուգեշաշվիլին սոցցանցում։

Նիկոլոզ Գուգեշաշվլիի փաստաբանի խոսքով՝ մեղադրյալը քննչական մարմին է ներկայացել իր կամքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետով, որը վերաբերում է ծեծին կամ այլ տեսակի բռնությանը։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ հանրօգուտ աշխատանքով՝ 120-ից 180 ժամ ժամկետով, կամ տնային կալանքով՝ 6 ամսից 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա օգոստոսի 22-ին։

Միշա Մսվիլդաձեի վրա հարձակումը հավանաբար նախապես կազմակերպված է եղել։ Նիկոլոզ Գուգեշաշվիլին հանցագործությունը խոստովանել է նույն ձևով և տեքստով, ինչպես մի քանի օր առաջ «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի վրա հարձակում գործած Սոսո Մաիսուրաձեն։ Մաիսուրաձեն հարձակման դրդապատճառներից մեկը նշել է Ջափարիձեի կողմից «պատրիարքին և եկեղեցուն վիրավորելը»։

Սոսո Մաիսուրաձեն հունիսի 17-ին Գորիի մայրուղու վրա գտնվող «Սմարթ» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ֆիզիկական բռնության է ենթարկել Զուրաբ Ջափարիձեին։ Հարձակմանը զուգահեռ Վատո Շաքարիշվիլին իր կողմնակիցների հետ շտապել է Բորջոմիի Լիբերալ ակադեմիայի ճամբար, որտեղ Զուրաբ Ջափարիձեն պատրաստվում էր դասախոսություն անցկացնել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):