Քաղաքացի Նիկոլոզ Գուգեշաշվիլին «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիրներից Միշա Մշվիլդաձեի վրա կատարած հարձակումը խոստովանել է նույն ձևով և տեքստով, ինչպես մի քանի օր առաջ «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի վրա հարձակվողը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Միշա Մշվիլդաձեն հարձակման է ենթարկվել հունիսի 27-ին, երեկոյան, երբ նա միայնակ քայլելիս է եղել փողոցով և ցանկացել է մտնել սուպերմարկետ։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի (բռնություն) հատկանիշներով, թեև դեռ հայտնի չէ՝ մեղավորը ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ։
«Ես Նիկոլոզ Գուգեշաշվիլին եմ, ապրում եմ Գլդանիում, 4 երեխաների հայր եմ։ Երեկ Վաժա Փշավելայի պողոտայում էի, «Քարֆուրի» մոտ, որտեղ ծեծեցի Միշա Մշվիլդաձեին։ Ծեծի պատճառն այն է, որ նա եկեղեցուն անվանում է հանցագործ և ասում, որ խաչը բռնության խորհրդանիշ է, հայհոյում է պատրիարքին, վրաց ազգին և պաշտպանում համասեռամոլներին, ինչպես նաև հայհոյում է ինձ և իմ ընկերներին Facebook-ում։ Այդ պատճառով ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ թաքնվել»,- գրել է Նիկոլոզ Գուգեշաշվիլին սոցցանցում։
Հունիսի 17-ին Սոսո Մաիսուրաձեն, ով օրեր առաջ ձերբակալվել էր Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով և ներկայում գտնվում է նախնական կալանքի տակ, նույն տեքստն էր հրապարակել սոցցանցում։ Սոսո Մաիսուրաձեն Գորիի մայրուղու վրա գտնվող «Սմարթ» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ծեծի էր ենթարկել Զուրաբ Ջափարիձեին։
«Ես Սոսո Մաիսուրաձեն եմ՝ Գորիից։ Զուրա Ջափարիձեին ես եմ ծեծել։ Նա ծեծվել է մեր երեխաներին այլասերելու համար, ծեծվել է պատրիարքին ու եկեղեցուն վիրավորելու համար, ծեծվել է իր մերկ հետույքը թշնամուն ցույց տալու համար։ Ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ թաքնվել։ Ես ընկերոջս հետ Գորիում եմ և օգտվում եմ նրա ֆեյսբուքյան էջից»,- գրել է Սոսո Մաիսուրաձեն։
Թե՛ Սոսո Մաիսուրաձեն, թե՛ Նիկոլոզ Գուգեշաշվիլին Ֆեյսբուքում հրապարակված այս հայտարարությունների տակ նշել են ՆԳ նախարարությանը։
Օրեր առաջ Թբիլիսիում հարձակման է ենթարկվել նաև գրող Լևան Բերձենիշվիլին։ Դեպքը տեղի է ունեցել Ճավճավաձեի պողոտայում, երբ Բերձենիշվիլին ավարտել է Իլիայի պետական համալսարանում իր դասախոսությունը և քայլել դեպի մեքենան։ Անհայտ տղամարդը ձվեր է նետել նրա ուղղությամբ և նրան անվանել «դավաճան»։
Իշխող կուսակցության քաղաքականության հանդեպ քննադատական և տարբերվող կարծիք ունեցող անձանց վրա հարձակումները կարող են նախօրոք կազմակերպված լինել։
«Տարիներ շարունակ նման բան չի եղել։ Հարձակումն իրականացվել է ճիշտ այնպես պլանավորված, նախապատրաստված և կառավարության կողմից համակարգված պատժիչ հատուկ խմբերի կողմից, ինչպես մյուսների վրա նախորդ հարձակումների ժամանակ: Ակնհայտ է, որ այստեղ նույն ձեռագիրն է։ Տեսախցիկներից չեն խուսափում, քանի որ գիտեն, որ հետո ինչ-որ տեղ արտոնություն են ունենալու՝ թեթև պատիժ են ստանալու։ Նույն պատմությունն է»,- ասել է Միշա Մշվիլդաձեն։