Ռուսաստանի քաղաքացիների Եվրոպա թռչելու համար Թբիլիսիում ստեղծվում է չորրորդ տարանցիկ հանգույցը։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանի և «Ազիմուտ» ավիաընկերության համասեփականատեր Վիտալի Վանցևը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 6 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
«Georgian Airways-ի մեր գործընկերները լավ առաջարկներ են անում ռուս ուղևորների համար տարանցման առումով՝ բացելով չվերթներ դեպի Եվրոպա՝ Փարիզ, Նիցցա և Հռոմ, որոնց ուղղությամբ ուղիղ չվերթներն այժմ փակ են։
Ի վերջո, Ռուսաստանի քաղաքացիները Ստամբուլից, Երևանից և Բաքվից հետո, Թբիլիսիում կունենան չորրորդ լավ տարանցիկ հանգույցը։ Մենք և Georgian Airways-ը փորձում ենք այն [հանգույցը] կազմակերպել այնպես, որ դա հնարավորինս հարմարավետ լինի մեր ուղևորների համար, որպեսզի նստափոխումը չպահանջի մեկուկես ժամ, երկար ժամանակ», - ասել է Վանցևը։
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը և վրացական Georgian Airways-ը Մոսկվայի և Թբիլիսիի միջև չվերթներ են իրականացնում մայիսի վերջից։ Սկզբում ավիաընկերություններն իրականացնում էին օրական մեկ չվերթ, սակայն հուլիսի 5-ից «Ազիմուտը» թռչում է օրական երկու անգամ, իսկ հուլիսի 6-ից Georgian Airways-ը շաբաթական չորս նոր չվերթ է ավելացրել։ Բացի այդ, Georgian Airways-ը սկսել է նաև Թբիլիսիով Մոսկվայից տարանցիկ չվերթներ իրականացնել դեպի Նիցցա։
Վրաստանի միջազգային գործընկերները մտահոգությամբ են նայում Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնմանը։ «Վրաստանի լուրերին» տված հարցազրույցում՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ասել է, որ ուղիղ չվերթները Ռուսաստանի քաղաքացիներին ելք են տալիս դեպի Եվրոպա, քանի որ Եվրոպան փակել է իր օդային տարածքը Ռուսաստանի քաղաքացիների համար։
«Ուղիղ չվերթները նրանց համար հետևի դուռ է բացում դեպի Եվրոպա: Կրկին կարևոր է, որ Ռուսաստանի քաղաքացիները հասկանան, որ իրենք մեկուսացված են, քանի որ իրենց կառավարությունը նախընտրեց գնալ պատերազմի․․․ Այնպես որ, ուղիղ չվերթներ տալը դեպի Թբիլիսի, իսկ հետո՝ Ֆրանսիա կամ Գերմանիա մեկնելու միջոցներ, Ռուսաստանի քաղաքացիներին ստիպում է մտածել, որ ամեն ինչ նորմալ է։ Սա նորմալ չէ։ Հենց նրանց կառավարությունն է ոչնչացրել խաղաղությունն ու կայունությունը, որի կառուցման համար մենք բոլորս այդքան շատ բան ենք արել վերջին 75 տարիների ընթացքում»,- հայտարարել է Քելի Դեգնանը։
Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերականգնելու համար Georgian Airways-ի և նրա նախագահ Թամազ Գաիաշվիլիի նկատմամբ Ուկրաինայի իշխանությունը պատժամիջոցներ են կիրառել։