Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Թբիլիսիով սկսել է տարանցիկ չվերթեր իրականացնել Մոսկվայից Նիցցա ուղղությամբ։ Ավիաընկերության կայքում առկա տեղեկության համաձայն՝ չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Օրինակ՝ հուլիսի 8-ին՝ շաբաթ օրը, Մոսկվայից մեկնող ուղևորները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կանգ կառնեն ընդամենը մեկուկես ժամ, իսկ հետո կմեկնեն Ֆրանսիայի ծովափնյա հանգստավայր։ Տոմսերի արժեքը սկսվում է 2 206 լարիից։
Georgian Airways-ի կայքի փոխանցմամբ՝ վրացական ավիաընկերությունը տարանցիկ չվերթներ կիրականացնի Մոսկվայից դեպի Փարիզ, Ամստերդամ, Վիեննա, Սալոնիկ, Միլան, Բեռլին, Թել-Ավիվ և Լառնակա։ Օրինակ՝ Մոսկվայից Փարիզ և Միլան տարանցիկ չվերթներ կիրականացվեն ամեն ուրբաթ և կիրակի օրերին, իսկ Մոսկվա-Թբիլիսի-Բեռլին չվերթները՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Վրացական ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին դեռևս մայիսին էր հայտարարել, որ նախատեսվում է Մոսկվայից եվրոպական մայրաքաղաքներ տարանցիկ չվերթներ իրականացնել։
Georgian Airways-ը հունիսի 20-ից սկսել է չվերթները Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով շաբաթական 7 օր հաճախականությամբ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ի հրամանագրով չեղարկեց գրեթե չորս տարի առաջ Վրաստանի ուղղությամբ ուղիղ չվերթները դադարեցնելու մասին որոշումը։ Վրաստանի նախագահը բոյկոտ է հայտարարել Georgian Airways-ին Ռուսաստան չվերթներ իրականացնելու պատճառով։ Ինչպես ասել է Սալոմե Զուրաբիշվիլին, սա մի ավիաընկերություն է, որը յուրաքանչյուր կառավարության օրոք «հարստանալու համար օգտվում է պետությունից»։ Ի պատասխան՝ Թամազ Գաիաշվիլին Զուրաբիշվիլիին պերսոնա նոն գրատա է հայտարարել և ասել, որ թույլ չի տա նրան նստել ինքնաթիռ, քանի դեռ ներողություն չի խնդրել վրաց ժողովրդից։
Հուլիսի 1-ին Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Georgian Airways-ի և Թամազ Գաիաշվիլիի նկատմամբ։ Վերջիններս հայտնվել են լրացուցիչ 190 անհատների և 290 ընկերություններից կազմված ցուցակում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ պատերազմի հետ կապի պատճառով։
Վրաստանի միջազգային գործընկերները մտահոգությամբ են նայում Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնմանը։ «Վրաստանի լուրերին» տված հարցազրույցում՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ասել է, որ ուղիղ չվերթները Ռուսաստանի քաղաքացիներին ելք են տալիս դեպի Եվրոպա, քանի որ Եվրոպան փակել է իր օդային տարածքը Ռուսաստանի քաղաքացիների համար։
«Ուղիղ չվերթները նրանց համար հետևի դուռ է բացում դեպի Եվրոպա: Կրկին կարևոր է, որ Ռուսաստանի քաղաքացիները հասկանան, որ իրենք մեկուսացված են, քանի որ իրենց կառավարությունը նախընտրեց գնալ պատերազմի:
Այս ամբողջ եվրոպական տարածաշրջանում մենք հարաբերական խաղաղություն և կայունություն ունեինք 75 տարի, մինչև Ռուսաստանը նորից պատերազմ կսկսեր: Նրանք այստեղ պատերազմ սկսեցին 2008-ին, ներխուժեցին Ուկրաինա 2014-ին և այժմ վերադարձել են Ուկրաինա՝ նրանց որպես ազգ ոչնչացնելու ջախջախիչ փորձով՝ պարզապես ռուսական կայսրությունը վերականգնելու իրենց ագահ ցանկության պատճառով: Կարծում եմ, շատերը վախենում են, որ եթե մենք միասին և ամուր չկանգնենք, Պուտինը չի ստանա այն մեսիջը, որ նա չի կարող այսպես շարունակել, որ դա պետք է դադարեցվի: Այնպես որ, ուղիղ չվերթներ տալը դեպի Թբիլիսի, իսկ հետո՝ Ֆրանսիա կամ Գերմանիա մեկնելու միջոցներ, Ռուսաստանի քաղաքացիներին ստիպում է մտածել, որ ամեն ինչ նորմալ է։ Սա նորմալ չէ։ Հենց նրանց կառավարությունն է ոչնչացրել խաղաղությունն ու կայունությունը, որի կառուցման համար մենք բոլորս այդքան շատ բան ենք արել վերջին 75 տարիների ընթացքում»,- հայտարարել է Քելի Դեգնանը։