Georgian Airways-ը Մոսկվայից Թբիլիսիի միջազգային օդանավակայան ուղևորված Ռուսաստանի քաղաքացիներին տարանցիկ չվերթով կտեղափոխի եվրոպական քաղաքներ։ Այս մասին ռուսական RTVI լրատվական գործակալությանը հայտնել է վրացական ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին։ Դիտարկվում են տարանցիկ չվերթներ դեպի Միլան, Փարիզ, Վիեննա, Լառնակա և Սալոնիկ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Սկսելու ենք հունիսի 15-ից։ Կտեսնենք, թե ինչպես կանցնի, բայց կարծում ենք, որ այս երթուղիների պահանջարկը բավարար կլինի: Թբիլիսիով ավելի հարմար ու արագ կլինի, քան մյուս ուղղություններով։
Բնականաբար, մենք կպահպանենք օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Ոչինչ չի լինի։ Վրաստանի կառավարությունը շատ ջերմ է ընդունել այս որոշումը։ Աստված մի արասցե, որ երբևէ դադարի»,- ասել է Գաիաշվիլին։
Ինչպես ասել է Georgian Airways-ի նախագահը, Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթի պահանջարկը դեռ չի աճում. «Կարծում եմ, որ ժամանակ և գովազդ կպահանջվի, որպեսզի մարդիկ իմանան, որ նման բան կա։ Եվ հետո, կարծում եմ՝ ուղևորները կգան։ Հոսքն աստիճանաբար կավելանա, որովհետեւ հիմա են տեղեկանում, որ ուղիղ չվերթները վերականգնվել են, բոլորը կամաց-կամաց անցնում են ուղիղ չվերթների»։
Georgian Airways-ը մայիսի 20-ից սկսել է չվերթները դեպի Մոսկվա և շաբաթական յոթ չվերթ կիրականացնի։ Այս որոշման պատճառով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընկերությանը բոյկոտ է հայտարարել։ Նախագահի կարծիքով ընկերությունն օգտվում է ստեղծված իրականությունից՝ հարստանալու համար։ Ի պատասխան բոյկոտին՝ Թամազ Գաիաշվիլին Զուրաբիշվիլիին պերսոնա նոն գրատա է հայտարարել և ասել, որ թույլ չի տա նրան նստել ինքնաթիռ, քանի դեռ ներողություն չի խնդրել վրաց ժողովրդից։
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը նույնպես թռիչքներ է կատարում Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ, իսկ հունիսից ռուսական մեկ այլ՝ Red Wings ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա երթուղիներով։
Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթները չեղարկելու մասին 2019 թվականի հունիսի 21-ին ընդունած որոշումը։ Պուտինի հրամանագրով Վրաստանի քաղաքացիների համար չեղյալ է հայտարարվել նաև 2000 թվականից գործող վիզային ռեժիմը։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։
Վրաստանի կառավարությունը դրական է գնահատել Պուտինի որոշումները։ Ինչպես ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, դեպի Ռուսաստան ուղիղ չվերթները «սովորական դեպք է»։
Ուկրաինայում պատերազմի պատճառով Եվրամիությունը, ԱՄՆ-ը և մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ավիացիոն հատվածի դեմ՝ արգելել են թռիչքները և՛ Ռուսաստանից, և՛ դեպի Ռուսաստան։ Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին միանալ այս պատժամիջոցներին։
Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ այսօր, երբ արևմտյան հասարակությունն ամբողջությամբ հեռացել է ռուսական ռեժիմից, ժամանակը չէ, որ որևէ երկիր մեծացնի իր ներգրավվածությունը Ռուսաստանի հետ։ Ըստ Պետդեպարտամենտի՝ վրացական օդանավակայաններում գործող ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների, եթե նրանք սպասարկեն ներմուծման և արտահանման հսկողության տակ գտնվող ինքնաթիռներին։
Այս թեմայով՝
Չվերթների վերսկսման վերաբերյալ խորհրդարանի և կառավարության անդամների արձագանքը մտահոգիչ է. Կոլոմինա
