«Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին պատասխանել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որը նա արել է ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու և պատիժը կրելու այլընտրանքային ձևերի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 6 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
Խաբեիշվիլիի խոսքով՝ «Վրաստանի երրորդ նախագահը ներում ստանալու կարիք չունի»։
Վրաստանը երբեք մեղավոր նախագահ չի ունեցել, և ստացվում է, որ ինչ-որ մեկը ոչ թե պետք է ներում շնորհի, այլ իր ձեռքի գործիքը պետք է օգտագործի»,- ասել է Խաբեիշվիլին «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում։
«Ազգային շարժման» նախագահը նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի բանտում մնալը ոչ ադեկվատ է, ինչի մասին խոսում են Ֆրանսիայի ու Ուկրաինայի նախագահները, ամերիկացի սենատորներն ու եվրոպացի պատգամավորները։
«Նախագահ Սաակաշվիլին ներում ստանալու և էլեկտրոնային թևնոցով շրջելու կարիք չունի։ Ինչո՞ւ պետք է նա թևնոց կրի:
««Գայիից» ստեղծեց պարեկային ոստիկանություն, ապա ստեղծեց եվրոպական, ժամանակակից բանակ։ Ահա թե ինչո՞ւ։ Որովհետև, անկախ սոցիալական խավից, բոլորին տրվեց կրթություն ստանալու հնարավորություն, իսկ երիտասարդները կարողացան առանց կաշառքի քննություն հանձնել։ Դրա համար Սաակաշվիլին պետք է թևնոց կրի ու բանտում պահվի։ Դա նորմալ ու տրամաբանական չէ։ Ժամանակի ընթացքում հասարակությունն ավելի լավ է հասկանում Սաակաշվիլիի դրական դերը մեր երկրի համար։ Ուստի կարևոր է, որ Սալոմե Զուրաբիշվիլին խոսակցությունը վերածի գործի և օգտագործի այն կոնկրետ գործիքը, որն ունի նախագահ Սաակաշվիլիի և, իհարկե, Նիկա Գվարամիայի հետ կապված»,- ասում է Խաբեիշվիլին։
Հունիսի 2-ին France 24 հեռուստաալիքի լրագրողը Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հարցազրույցում նշել է, որ Արևմուտքը հետաքրքրված է, թե արդյոք Վրաստանի նախագահը պատրաստվում է ներում շնորհել Սաակաշվիլիին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, և նրանք շեշտում են, թե ինչ վնաս կհասցվի Վրաստանի իմիջին։ Ինչպես ասել է Զուրաբիշվիլին, դա իրեն էլ է անհանգստացնում, և նա շատ բան է անում իրավիճակը մեղմելու համար, թեև վնասը կառավարության որոշումների արդյունքն է, և ներում շնորհելը կամ չշնորհելը իրականում իրավիճակը չի փոխի։
«Կարծում եմ, և նա բացահայտ խոսել է այդ մասին, որ իր հետ պետք է վերաբերվել այնպես, ինչպես աշխարհի շատ այլ դատապարտված նախագահների։ Կան էլեկտրոնային թևնոցներ և այլ ձևեր, որոնք շատ ավելի համահունչ են այն ամենին, ինչ ակնկալվում է մի երկրից, որը կմիանա Եվրամիությանը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահը հավելել է, որ կան իրավական հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս ներում շնորհել։ Բացի այդ, նա նշել է, որ ներում շնորհելը նախագահի հայեցողական լիազորությունն է և հաճախ չի բացատրում, թե ինչու է այն օգտագործում կամ չի օգտագործում։
Վրաստանի երրորդ նախագահը, ով այժմ Ուկրաինայի քաղաքացիություն ունի, ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը։ Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ավելի քան մեկ տարի Միխեիլ Սաակաշվիլին առողջական վիճակի պատճառով գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է նրան Վրաստանից բուժման նպատակով Լեհաստան տեղափոխելու դիմումը։