Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրա վետո կիրառելուն և ասել՝ որ սա վերաիմաստավորման հնարավորություն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Թափանցիկության օրենքի վրա նախագահի վետոն հետագա մտորումների պահ է ստեղծում։
Օրենքն իր ներկայիս տեսքով չի համապատասխանում Եվրամիության արժեքներին և ուղուն։
Կոչ եմ անում Վրաստանի բոլոր քաղաքական գործիչներին և առաջնորդներին լավ օգտագործել այս հնարավորությունների պատուհանը և ապահովել, որ Վրաստանը մնա եվրոպական կուրսի վրա, որին աջակցում է բնակչությունը: Ես շարունակում եմ ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին»,- ասել է Շառլ Միշելը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ մայիսի 18-ին, վետո է դրել «Վրացական երազանքի» օրենքի վրա, որը ըստ նրա՝ «ռուսական է իր էությամբ ու ոգով»։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ ռուսական օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին։ Այսպիսով՝ դա խոչընդոտ է երկրի եվրոպական ճանապարհին։
«Այս օրենքը ենթակա չէ որևէ փոփոխության, բարելավման, և, հետևաբար, դա շատ պարզ վետո է։ Այս օրենքը պետք է չեղարկվի», - պարզաբանել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահը նշել է, որ վետոն իրավաբանորեն ճշգրտված է և այսօր կներկայացվի խորհրդարանին։
Վետոյի հաղթահարման համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Վրացական երազանքն» ու «Ժողովրդի ուժը», ունեն 83 ձայն։ Վետոյի հաղթահարումից հետո խորհրդարանը կրկին քվեարկության կդնի օրինագծի սկզբնական տարբերակը։ Եթե նախագահը նորից չի ստորագրում օրենքը, ապա այն ստորագրում է խորհրդարանի նախագահը։ Հրապարակումից հետո օրենքը համարվում է գործարկված։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել է 84 պատգամավոր, դեմ՝ 30։ Բացի «Վրացական երազանքից» և «Ժողովրդի ուժից», օրինագծի օգտին քվեարկել են նաև «Եվրոպացի սոցիալիստների» երկու անդամները։ «Վրացական երազանքը» օրենքի վերջնական տարբերակում փոփոխություն է մտցրել, որով ֆիզիկական անձինք պարտավորվում են պահանջվող տեղեկությունը տրամադրել արդարադատության նախարարությանը։ Նախարարությունը կարող է նաև պահանջել տվյալներ՝ կապված անձի քաղաքական հայացքների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների, առողջական վիճակի և սեռական կյանքի հետ։ Պահանջվող տեղեկությունը չներկայացնելու դեպքում նախատեսված է 5000 լարի տուգանք։
