Նախաձեռնելու ենք այլընտրանքային օրինագիծ, որը նման է ամերիկյանին. «Ժողովրդի ուժ»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մենք, «Ժողովրդի ուժը» որոշել ենք նախաձեռնել նոր, այլընտրանքային օրինագիծ՝ օտարերկրյա գործակալների գրանցման ակտի մասին օրենքը, որը նման է մաքուր ամերիկյան օրենսդրությանը։ Ուստի մենք ուղղակի թարգմանություն ենք անելու և նախաձեռնելու ենք օրենքը։ Սրա համար մեզ մեկ-երկու օր կպահանջվի»,- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Դիմիտրի Խունդաձեն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Պատգամավորի խոսքով՝ սկզբում, երբ «Ժողովրդի ուժի» անդամները որոշել են նախաձեռնել նմանատիպ բովանդակության օրինագիծ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեին առաջարկել են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել ամերիկյան օրենքի ուղղակի անալոգը, թեև Կոբախիձեն և Մդինարաձեն հորդորել են ավելի լիբերալ​​օրենք քննարկել։

«Մենք ընդունեցինք նրանց առաջարկը և ամերիկյան տարբերակի հիման վրա վերցրինք ավելի ազատական ​​օրինագիծ և ներկայացրինք խորհրդարան, նախաձեռնությամբ հանդես եկանք։ Հանձնաժողովի քննարկումները դեռ չեն սկսվել, փոխարենը սկսվել են ակտիվ հիստերիկ շահարկումները, իբր դա ռուսական օրենքի անալոգն է, որի հետ ընդհանուր ոչինչ չունի։ Մեր նախաձեռնած լիբերալ վրացական տարբերակում արգելման մեխանիզմներ չկան, և այդ մտավախություններն ու շահարկումները բացարձակապես անհիմն են։ Քանի որ գործընթացն այսպես ընթացավ, մենք որոշում կայացրինք որպես այլընտրանքային նախագիծ ներկայացնենք զուտ ամերիկյան տարբերակը՝ ուղիղ թարգմանված։

Բացի այն, որ մեծամասնությունը՝ «Վրացական երազանքը» կաջակցի այս օրինագծին, ես հույս ունեմ և վստահ եմ, որ մեր ընդդիմախոսների՝ ընդդիմության համար շահարկումների առիթ չի լինի, և նրանք նույնպես կաջակցեն դրան։ Այսինքն, հիմա երկու տարբերակ ունենք ընտրելու, առաջինը, որն արդեն ներկայացվել է՝վրացական տարբերակը և երկրորդը՝ ուղիղ ամերիկյան տարբերակը։ Ես ցանկանում եմ խորհրդարանին մաղթել հաջող քննարկում և աջակցություն ամերիկյան տարբերակին, որը, կարծում եմ, ավելի գործնական կլինի և ավելի կապահովի երկրի անվտանգությունը»,- ասել է Խունդաձեն։

Փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոն կողմ է քվեարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացակարգ սկսելուն՝ չնայած այն հանգամանքին, որ օրինագիծը չուներ իրավաբանական բաժնի եզրակացությունը։ Մինչ այս առկա պրակտիկայի համաձայն, առանց այս եզրակացության ներկայացված օրենքի նախագիծը բյուրոյի կողմից վերադարձվել է հեղինակներին։

«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած մեծամասնության նիստից հետո «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ իրենք կաջակցեն «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծին։

Փետրվարի 20-ին առցանց լրատվականների լրագրողները բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի շենքում և պատգամավորներին կոչ արել՝ անգամ չքննարկել «Ժողովրդի ուժի» ներկայացրած ռուսական նախագիծը։

Վրաստանում գործող շուրջ 300 հասարակական, համայնքային և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ օրենքի նախագիծն ուղղված է երկրի քաղաքացիների դեմ։

  • Օրենքի նախագծով օտարերկրյա ազդեցության գործակալ է համարվում ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձը (հասարակական կազմակերպությունը) և լրատվամիջոցը, որի եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, բացառությամբ վարչական մարմինների (պետական ​​կամ մունիցիպալ մարմնի/հաստատության) կամ մարզական ազգային ֆեդերացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների:
  • Նման իրավաբանական անձինք ունենալու են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն, որը, այդ թվում ներառում է նաևնախորդ օրացուցային տարվա ընթացքում ծախսված ցանկացած գումարի չափի և նպատակի մասին տեղեկության տրամադրում: Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում մուտքագրված տեղեկությունները հրապարակային կլինեն:
  • Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին» բացահայտելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, որի շրջանակներում նրան կտրամադրվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մշակելու լիազորություն՝ ներառյալ անձնական տվյալները:
  • Մշտադիտարկում սկսելու համար հիմք են հանդիսանում՝ Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը, նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին:
  • Օրենքի նախագծով նախարարությանը տրվում է նաև 10, 20 և 25 հազար լարի տուգանքներ կիրառելու և կազմակերպությունների գրանցման պարտադրման լիազորություն։

Օրինագծի նախաձեռնողները խորհրդարանական մեծամասնության անդամներն են՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իրակլի (Դաչի) Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այս օրինագիծը չի ունենա իր աջակցությունը, քանի որ նման օրենքը Վրաստանը կմոտեցնի Ռուսաստանին։

Հանրային պաշտպանի գրասենյակի գնահատմամբ՝ օրենքի նախագիծը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային պաշտպանության չափանիշներին և անհամատեղելի է ժամանակակից ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքների հետ։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փետրվարի 20-ի հայտարարության համաձայն՝ «պատահական չէ, որ Կրեմլի թիրախներից մեկը Վրաստանում քաղաքացիական հասարակությունն է»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):