Խորհրդարանը քննարկման է ընդունել «Օտարերկրյա ազդեցության գործակալի մասին» օրինագիծը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի խորհրդարանի բյուրոն կողմ է քվեարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացակարգ սկսելուն՝ չնայած այն հանգամանքին, որ օրինագիծը չուներ իրավաբանական բաժնի եզրակացությունը։ Առանց այս եզրակացության ներկայացված օրենքի նախագիծը, մինչ այս առկա պրակտիկայի համաձայն, բյուրոյի կողմից վերադարձվել է հեղինակներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բյուրոյի նիստին զուգահեռ խորհրդարանի շենքում բողոքի ակցիա են անցկացրել առցանց հրատարակությունների լրագրողները։ Նրանք խորհրդարանի նախագահին ու բյուրոյի անդամներին հորդորել են չընդունել ռուսական օրենքի նախագիծը, որը հաստատվելու դեպքում կհանգեցնի անկախ լրատվամիջոցների փակմանը։

Ընդդիմությունից խորհրդարանի պատգամավոր Թեոնա Աքուբարդիան բյուրոյի նիստում ասել է, որ այսպես կոչված «Ժողովրդի ուժի» ներկայացրած օրենքի նախագծի նպատակը ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների ֆինանսները թափանցիկ դարձնելը չէ, ինչը հնարավոր է այլ կերպ՝ «առանց պիտակներ կպցնելու»։ «Մենք ունենք Ռուսաստանի և Հունգարիայի փորձը։ ԵՄ երկրներում նման պիտակավորումները համարվում են մարդու համընդհանուր իրավունքների խախտում և անընդունելի են ԵՄ անդամ երկրների համար։ Նրանք մեզ ուղիղ ասացին, որ նույնիսկ նշված օրինագծի քննարկումը կվնասի թեկնածուի կարգավիճակին։ Այս օրենքը Ռուսաստանում ընդունվել է 2012 թվականին: Այս դեպքում միակ բացառությունն այն է, որ քաղաքացիական սեկտորին բանտ չեք նստեցնում և տուգանում եք նույն չափով, ինչքան ՌԴ օրենսդրությունն է սահմանում»,- խորհրդարանի նախագահին հարցրել է Թեոնա Աքուբարդիան՝ ի՞նչ օրինակ է տալիս այս օրենքի ընդունումը Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի հասարակությունը, որը դեմ է արտաքին ազդեցության գործակալների մասին օրենքի ընդունմանը և արդյոք իշխող կուսակցությունը քննարկելու է օրինագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հարցը։ Շալվա Պապուաշվիլին այս հարցերին չի պատասխանել։

«Լելո» կուսակցության պատգամավոր Դավիթ Ուսուփաշվիլին ասել է, որ օրինագծում ամերիկյան ոչինչ չկա, իսկ օրենքի նախագծին հրապարակայնորեն պաշտպանող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն նույնպես պետք է նշվի նախաձեռնող:

«Այս օրինագծի հիման վրա ֆինանսավորում ստանալու փաստն արդեն իսկ ճանաչվում է որպես բավարար փաստ, որ դոնորը փորձում է իր շահը հետապնդել այս երկրում, իսկ ստացողը գտնվում է իր վերահսկողության տակ, իր ազդեցության տակ և կատարում է նրա հրահանգները։ Ամերիկյան օրենքը հակառակն է: Ձեզանից նրանք, ովքեր քարոզում են, որ այն վայրերը, որտեղից գալիս է գաղափարների տեսակը, որ... Պարոն Շալվան տարիներ շարունակ աշխատել է այդ կազմակերպությունում և օտար ուժի շահերի էիք ենթարկում այն մարդկանց, ում հետ այստեղ ֆինանսական հարաբերություններ եք ունեցել: Օտար ուժի վերահսկողության տա՞կ էիք։ Դուք, երբ այստեղ ինչ-որ օրինագծերի վրա էիք աշխատում, դրսի իշխանության տակ էիք, իսկ ձեզ մոտ աշխատողներին «ստրկացրի՞ք» օտար երկրի շահերի համար աշխատելու համար։ Սա անհեթեթություն է, ժողովուրդ»,- դիմել է Ուսուփաշվիլին խորհրդարանի նախագահին, ով տարիներ շարունակ աշխատել է արտասահմանյան կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող նախագծերում։

«Եվրոպացի սոցիալիստներից» Ֆրիդոն Ինջիայի խոսքով, ինքը մինչ այդ «Ժողովրդի ուժին» խնդրել է, որ հասարակական կազմակերպությունները շրջանակներում ներառվեն, քանի որ նրանցից ոմանք հաճախ են քաղաքական հայտարարություններ անում։

«Մեզ ներկայանում են որպես քաղաքական կուսակցություն, արդեն ունեին կառույցներ՝ ստեղծված որպես քաղաքական կուսակցություն։ Դրա համար մտածեցի, ու արդեն հունիսի 23-ին վարչապետին խնդրեցի, մեծամասնությանը խնդրեցի ընդունել համապատասխան օրենք, որն ամեն ինչ իր շրջանակում կդներ։ Եթե ​​կան պետական ​​շահեր, ապա այդ պետական ​​շահերը պետք է հասցնել մինչև վերջ, ոչ թե կիսատ։ Եթե ​​խստացնելու բան կա, հերիք է... 30 տարի այս կազմակերպություններն անում են այն, ինչ ուզում են։ Նրանք քիչ է մնում նախարարներ նշանակեն, հանրային պաշտպան և շատ ուրիշներ»։

Եվրոպական սոցիալիստների մեկ այլ պատգամավոր Ավթանդիլ Էնուկիձեն ասել է, որ Վրաստանի հետ բարեկամություն ցանկացողները պետք է բարեկամ լինեն Վրաստանի ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ և փողը տան նրան:

«Այդ հասարակական կազմակերպություններով պետք է դադարեցնեն այստեղ ռումբեր տեղադրել։ Ես չգիտեմ, թե դա ում է պատկանում: Այդ գումարը տրվել է Վրաստանի կառավարությանը։ Դա նրա համար է, որ եթե հնազանդ չլինի, կարող է տապալել կառավարությանը։ Սա այն ճշմարտությունն է, որը ոչ մեկին այդքան պարզ ասել չես ուզում։ Բոլոր երկրներում դրա համար նման գումար են դնում։

Խնդիր չկա, թող իրենց փողերը ծախսեն ու ինչքան ուզում են թիթեռներից ու բուսաբանությունից խոսեն։ Երբ ես լրացրեցի հայտարարագիրը, ինձ տուգանեցին 1200 լարիով, քանի որ մոռացել էի կնոջս հաշիվներից մեկը, որում ընդհանրապես գումար չկար։ Գիգաուրիին (Ինտերնեյշնլ-Թրանսփարենսի-Վրաստանի տնօրեն) տվել են 25 միլիոն, ու երբ հարցնում են, քեզ ոչ ոք չի հարցնում, իսկ այս գումարը ծախսվում է իմ երկրում, ես դրա մասին եմ խոսում։ Որտե՞ղ է 25 միլիոնը: Ինչո՞ւ չի ասում, թե որտեղ է ծախսվել։ Ինչո՞ւ նա ինձ չի պատասխանում։ Իսկ ինձ տուգանեցին 1200 լարիով՝ մոռացել եմ մեկ դատարկ հաշիվ: Ես չեմ կործանվել, ուղղակի վիրավորական է»,- ասել է Էնուքիձեն։

«Գիրչիի» առաջնորդ Իագո Խվիչիան օրենքի նախագիծը, որով հասարակական կազմակերպությունները և անկախ լրատվամիջոցների լրագրողները պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ», համեմատել է քաղաքական ֆինանսների թափանցիկության օրենքի հետ և ասել, որ նրանցից ոմանք արժանի են դրան։

«Այն, ինչ հիմա կատարվում է «էնջեոշնիկների» և լրատվամիջոցների հետ, արդեն եղել է քաղաքական գործիչների և քաղաքական կուսակցությունների հետ։ Մեր ֆինանսները ճիշտ նույն կերպ են վերահսկվում, այդ փաստարկով վերահսկվում է քաղաքականությունը, ինչպես հիմա «էնջեոշնիկների» հետ կապված։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ այն «էնջեոշնիկները» և լրատվամիջոցները, որոնք պաշտպանում էին քաղաքական գործիչների սահմանափակումն այնպես, որ հիմա իրենց դուր չի գալիս այդ սահմանափակումը, նույնիսկ արժանի են դրան, քանի որ երբ սահմանափակում էին քաղաքական գործիչներին, այն ժամանակ ընդհակառակը, նոր սահմանափակումներ և վերահսկողության մեխանիզմներ էին պահանջում: Հարցս այլ բան է՝ այս «Ժողովրդի ուժի» օրինագիծն ինչո՞վ էր ավելի մեծ ուշադրության արժանի, որը հիմա հրատապ քննարկում ենք, իսկ մեկ տարի առաջ քննարկման դրած օրինագծերը, որոնք վերաբերում են մարդկանց ապօրինի կալանավորմանը՝ ոչ։ Մենք չենք քննարկի այս օրինագիծը և այս անհեթեթությունը, որը «էնջեոշնիկները» նախ մեզ քննարկման առարկա դարձրի, իսկ հիմա մենք  ենք հակառակն անում ու նրանց ենք քննարկում, ես չեմ մասնակցի դրան, բայց դեմ չեմ, որ դուք քննարկեք՝ այս օրինագիծն ինչով էր ավելին, քան օրինագիծը որը վերաբերում էր անօրինական կալանավորվածներին ազատ արձակմանը»։

  • Օրենքի նախագծով օտարերկրյա ազդեցության գործակալ է համարվում ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձը (հասարակական կազմակերպությունը) և լրատվամիջոցը, որի եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, բացառությամբ վարչական մարմինների (պետական ​​կամ մունիցիպալ մարմնի/հաստատության) կամ մարզական ազգային ֆեդերացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների:
  • Նման իրավաբանական անձինք ունենալու են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն, որը, այդ թվում ներառում է նաև նախորդ օրացուցային տարվա ընթացքում ծախսված ցանկացած գումարի չափի և նպատակի մասին տեղեկության տրամադրում: Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում մուտքագրված տեղեկությունները հրապարակային կլինեն:
  • Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին» բացահայտելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, որի շրջանակներում նրան կտրամադրվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մշակելու լիազորություն՝ ներառյալ անձնական տվյալները:
  • Մշտադիտարկում սկսելու համար հիմք են հանդիսանում՝ Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը, նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին:
  • Օրենքի նախագծով նախարարությանը տրվում է նաև 10, 20 և 25 հազար լարի տուգանքներ կիրառելու և կազմակերպությունների գրանցման պարտադրման լիազորություն։

Օրինագծի նախաձեռնողները խորհրդարանական մեծամասնության անդամներն են՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իրակլի (Դաչի) Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։

Ըստ «Ժողովրդի ուժի»՝ օրինագիծը հիմնականում հիմնված է 1938 թվականին ԱՄՆ-ում ընդունված «օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (Foreign Agent Registration Act - FARA) վրա, թեև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ այն հիմնված է Ռուսաստանի և Հունգարիայի նմանատիպ օրենքների վրա, այլ ոչ թե ամերիկյան որևէ օրենքի:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այս օրինագիծը չի ունենա իր աջակցությունը, քանի որ նման օրենքը Վրաստանը կմոտեցնի Ռուսաստանին։

Հանրային պաշտպանի գրասենյակի գնահատմամբ՝ օրենքի նախագիծը չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային պաշտպանության չափանիշներին և անհամատեղելի է ժամանակակից ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքների հետ։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փետրվարի 20-ի հայտարարության համաձայն՝ «պատահական չէ, որ Կրեմլի թիրախներից մեկը Վրաստանում քաղաքացիական հասարակությունն է»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։