Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեղամիջոցները, որոնց նկատմամբ դեռ չի գործում ռեֆերենտ գները, դեղատներում ներմուծման գնի համեմատ վաճառվում են 32 անգամ թանկ, որոշ դեպքերում՝ 1000%, 2000% և 3000% մարժայով։ Ուսումնասիրության համար հարցը կփոխանցվի Մրցակցության ազգային գործակալությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Խոսքը Ռուսաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից և ԵՄ մի քանի երկրներից ներկրված տարբեր դեղամիջոցների մասին է․ «Օֆլաբ-Օզի» (34․58 լարի), «Իորիլ-10» (23․81 լարի), «Ադազալ-Նեո» (12․6 լարի), «Դոզիլաքս» (81․3 լարի), «Զինասեն» (45․3 լարի), «Լորնիկուս» (22 լարի), «Տրիբուքս Ֆորտե» (43.5 լարի), «Դիովան» (31.7 լարի), «Բիսեպտոլ» (10.2 լարի), «Տրեպարին» (116․3 լարի), «Հայզին» (15.72 լարի), «Ֆլոքսազոլ» (43.38 լարի), «Էտրիցիբ» (22.74 լարի), «Արիպրադա» (15 լարի), «Պիտավաստատի Նորմոն» (75.5 լարի), «Դեպրերամ» ( 47.2 լարի), «Էրիտրոմիցին» (18.1 լարի), «Հիդրոկորտիզոն» (4.9 լարի), «Ադմիրալ» (30.9 լարի), «Լյուտեինա» (75.6 լարի):
Նախարարության տվյալներով՝ դեղագործական խոշոր ցանցերում դեղերը գրեթե նույն գինն ունեն, ինչի պատճառով գերատեսչությունը «հիմնավոր կասկած» է հայտնում դեղագործական ընկերությունների միջև անարդար համաձայնության և գերիշխող դիրքի ոչ պատշաճ օգտագործման մասին։
«Դեղերի արհեստական թանկացումն անընդունելի է։ Առկա անարդար գներով և անառողջ մրցակցության պայմաններում ոլորտը վնասում է քաղաքացիներին՝ առավելագույն շահույթ ապահովելու համար։ Հասկանալի է, որ շուկայում գործող խոշոր տնտեսվարողների շրջանում դեղերի ազատ գնագոյացում չկա, իսկ ելնելով համաձայնությունից՝ առողջ մրցակցությունը սահմանափակված է։ Խոշոր դեղագործական ընկերությունների կողմից առաջարկվող գնային քաղաքականությունը կարտելային գործարքների նշաններ է պարունակում»,- ասում են Առողջապահության նախարարությունից և մոտ ապագայում մտադիր են այդ դեղերի համար սահմանել ռեֆերենտ գներ։
«PSP Ֆարմա»-ն կառավարությանը մեղադրում է ոչ ստույգ տեղեկություններ հրապարակելու մեջ։ Ընկերության հայտարարության համաձայն՝ Վրաստանում այսօր գործում են ավելի քան 50 GDP (Լավ բաշխման պրակտիկա) սերտիֆիկացված դիստրիբյուտոր ընկերություններ և ավելի քան 100 բրոքերներ։ Նրանք խոշոր դեղագործական ցանցերի մատակարարներ են։ PSP-ն պարզաբանում է, որ նախարարության հրապարակած դեղերի ցանկից միայն մեկը՝ «Դիովանն» է ներկրվում իրենց կողմից, իսկ մնացած բոլորը ձեռք են բերվում տեղական մատակարարներից։
«Դիովանի» մարժան 26 տոկոս է, իսկ մնացած բոլոր դեղերի դեպքում ոչ թե 3000 տոկոս, այլ մարժան չի գերազանցում 29 տոկոսը»,- նշում են դեղագործական ընկերությունից։
Առողջապահության նախարարությունը մի քանի ամիս առաջ մեղադրել էր «Ավերսի Ֆարմա», «Ֆարմադեպո», «Ջիպսի», ՍՊԸ «Մերմիս» և «ՊՍՊ Ֆարմա» դեղատներին ուռուցքաբանական դեղերի գներն արհեստականորեն թանկացնելու մեջ։ Ավելին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ ընդդիմադիր պատգամավոր Կախա Օքրիաշվիլիին պատկանող PSP-ն 200-300 տոկոս շահույթ է ստանում։ Այս հարցն ուսումնասիրության համար ուղարկվել է նաև Մրցակցության գործակալություն, թեև մեղադրանքի առաջադրումից անցել է ինը ամիս, իսկ ուսումնասիրության արդյունքները դեռևս հայտնի չեն։
Առողջապահության նախարարությունը դեղերի համար 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել է ռեֆերենտ գներ, ինչը նշանակում է արժեքի վերին շեմ, որից բարձր արգելվում է դեղերի վաճառքը։ Այս փուլում ռեֆերենտ գինը վերաբերում է ավելի քան 3200 դեղամիջոցի։