«Չնայած ինձ համար շատ դժվար էր կապ հաստատել, բայց ՆԳ նախարարից խոստում ստացա, որ այդ ընտանիքը, այն մարդիկ, ովքեր այսօր պատրաստվում էին նշել հարսանիքի երկրորդ կեսը, գնացել են: Ուստի այսօր հարսանիքը չի կայանա։ Սա հասարակության հաղթանակն է, ինչպես Գավրիլովի հեռանալն էր այս երկրից, բայց սա մեկ միջադեպ է և չի լուծում խնդիրը»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարազատների հարսանիքի մասին, որը պետք է այսօր տեղի ունենար Կվարելիում:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Այսօրվա ճեպազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանը կոչ է արել առաջնորդվել պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակներով և պաշտպանել սահմանները.
«Մենք բոլորս ունենք պարտավորությունների մեր բաժինը։ Հասարակությունն ամեն ինչ անում է, և ինչպես ասացի, հասարակության ձեռքբերումն է, որ այսօր այս մարդիկ չկան, բայց հասարակությունը դրանից ավելին անել չի կարող։ Ես նույնպես ունեմ իմ պարտավորությունը, այն է՝ զգոն լինել, միշտ օգտագործել այն բառը, որ ինձ է մնում, որտեղ որ դրա կարիքը լինի, այսօր՝ այստեղ, վաղը՝ Բրյուսելում և որտեղ որ պետք կլինի, որպեսզի այս երկիրը լինի իր տեղում, որին արժանի է։
Հասկանալի է, որ իշխանությունը շատ մեծ պատասխանատվություն ունի։ Առաջին հերթին սահմանը պետք է պաշտպանված լինի.
Ի՞նչ է նշանակում՝ մենք չգիտեինք, թե ով է եկել: Ի՞նչ է նշանակում, որ ամենաբարձր պաշտոնյայի զավակը, այն շրջանակից, որն ուղղակիորեն Պուտինի շրջապատն է, գալիս է երկիր, և մենք չգիտենք։ Երեկ, պարզվում է, չգիտեին, որ Սաակաշվիլին է մուտք գործել, այսօր չգիտեն, որ պատժամիջոցների ենթարկված ռուսները մտնում են այնպես, ինչպես ուզում են։
Կոչ եմ անում իշխանություններին արագ ներկայացնել մեր գործընկեր երկրների ցուցակները, որոնք որոշում են, թե ովքեր են պատժամիջոցի ենթարկված անձինք, և այդ ցուցակներով ուղղորդվել սահմանին, որպեսզի ոչ ոք, ով պատժամիջոցների է ենթարկված, չկարողանա մուտք գործել։ Սա այս երկրի նվազագույն պաշտպանությունն է, որն իր աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով վտանգի տակ է և պաշտպանվելու կարիք ունի ավելի շատ, քան այն եվրոպական երկրները, որոնք հեռու են և շատ ավելի պաշտպանված»,- ասել է Զուրաբիշվիլին։
Լրատվամիջոցները երեկ երեկոյան հայտնել են, որ հարսանիքը նշելու համար Վրաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարարի փեսայի, Վլադիմիր Պուտինի մտերիմ գործարար Ալեքսանդր Վինոկուրովի եղբայրը՝ Մոշե Վինոկուրովը։
Մոշե Վինոկուրովն ու Դիանա Ախմադիշինան մայիսի 19-ին Թբիլիսիում քաղաքացիական ամուսնություն են կնքել, ինչը հաստատում են նորապսակ զույգի սոցցանցերում հրապարակած լուսանկարները։ Դրանից հետո հյուրերի հետ մեկնել են Կախեթի, որտեղ հանգրվանել են երկու հյուրանոցներում՝ Կվարելիի «Kvareli Lake Resort»-ում և Գուրջաանիի շրջանի Ախաշեն գյուղի Akhasheni Wine Resort & Spa-ում։ Ըստ տեղեկությունների՝ Ալեքսանդր Վինոկուրովը և նրա կինը՝ Եկատերինա Վինոկուրովան (օրիորդական ազգանունը՝ Լավրովա) եղել են Կախեթիում։ Երկուսն էլ, Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ պետությունների կողմից պատժամիջոցների են եթնարկվել։ Ո՛չ ՆԳՆ-ն, ո՛չ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չեն մեկնաբանել այս հարցը։
Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները Կվարելիի հյուրանոց-համալիրում բողոքել են Լավրովի ընտանիքի անդամների Վրաստան մուտքի դեմ։ Ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացրել է հատուկ հանձնարարությունների վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հարյուրավոր աշխատակիցների։ Բողոքի ակցիայի ժամանակ առնվազն 16 մարդ է ձերբակալվել։