Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը կողմ է արտահայտվել «Վրացական երազանքից» խորհրդարանի փոխխոսնակ, Սաբուրթալոյի մեծամասնական պատգամավոր Դավիթ Սերգեենկոյի մանդատի վաղաժամկետ դադարեցմանը։ Այս հարցը խորհրդարանը կքվեարկի աշնանային նստաշրջանին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
- 6 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
Ինչպես ասել է ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին, Սերգեենկոյի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը պայմանավորված է ոչ հարգելի պատճառներով գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի կեսից ավելիի բացակայությամբ։
«Խորհրդարանի անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն, եթե նա հերթական նստաշրջանի ընթացքում ոչ հարգելի պատճառով չներկայանա հերթական նիստերի կեսից ավելիին։ Վրաստանի խորհրդարանի 2023 թվականի գարնանային հերթական նստաշրջանում ընդհանուր առմամբ կայացել է 32 նիստ, որոնցից Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Սերգեենկոն բաց է թողել 25-ը։ Միանշանակ կա 25 նիստ, որը բաց է թողնվել ոչ հարգելի պատճառով, և, հետևաբար, հանձնաժողովը պետք է համապատասխան եզրակացություն անի»,- ասել է Քադագիշվիլին։
Հանձնաժողովի կողմից աջակցվող եզրակացությունը կուղարկվի բյուրո և կընդգրկվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում։
Դավիթ Սերգեենկոն «Վրացական երազանքի» այն անդամներից է, ով մարտին կողմ չի քվեարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որի նպատակն էր կառավարությունից ֆինանսապես անկախ հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին օտարերկրյա գործակալներ հայտարարել։
«Ռուսական օրենքը» խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է մարտի 7-ին՝ 76 ձայնով։ Օրինագծին չեն սատարել «Վրացական երազանքի» պատգամավորներ Իրակլի Կովզանաձեն, Վլադիմիր Չաչիբաիան, Նինո Իոբաշվիլին, Դավիթ Սերգեենկոն, Գիորգի Խելաշվիլին, Էլգուջա Գոցիրիձեն, Իրակլի Մեձմարիաշվիլին և Քեթևան Դումբաձեն։ Քվեարկությունից մի քանի ժամ անց Քեթևան Դումբաձեն և Իրակլի Մեձմարիաշվիլին ասել են, որ իրենք կողմ են օրինագծին, սակայն տեխնիկական սխալի պատճառով իրենց քվեարկությունը չի արտացոլվել։ Նիստին չեն մասնակցել Իրակլի Կովզանաձեն, Էլգուջա Գոցիրիձեն և Նինո Իոբաշվիլին։
Այդ օրերին տեղեկություն էր տարածվում, որ «Վրացական երազանքը», այն պատգամավորներից, որոնք կողմ չեն քվեարկել ռուսական օրենքի ընդունմանը, պահանջել է խորհրդարանի անդամի մանդատը վայր դնել։ Իրադարձություններից մի քանի օր անց Վլադիմիր Չաչիբաիան և Նինո Իոբաշվիլին նշանակվեցին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խորհրդականներ, իսկ Գիորգի Խելաշվիլին՝ խորհրդարանի նախագահի խորհրդական։ Իրակլի Կովզանաձեն հրաժարվել է մանդատից։ Դավիթ Սերգեենկոն նույնպես լրագրողներին հայտնել է խորհրդարանը լքելու մասին, և ասել, որ սպասում է կուսակցության ղեկավարության ընդհանուր դիրքորոշմանը այս հարցի շուրջ։
Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցերից և միջազգային աննախադեպ ճնշումներից հետո «Վրացական երազանքը» հրաժարվեց ընդունել ռուսական օրենքը։ Մարտի 7-9-ին իշխանությունը ցույցերը ցրեց՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ։