«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աղջկա և նրա ընտանիքի անդամների Վրաստան մուտքի առնչությամբ հայտարարել է, որ Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, և սա վերաբերում է նաև անձնական պատժամիջոցներին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Կոբախիձեի խոսքով, պետական գերատեսչությունների համար հիմնական առաջնորդող սկզբունքը օկուպացիայի մասին օրենքն է, և եթե այդ օրենքը չխախտվեր, մաքսային ծառայությունը որևէ պատճառ չուներ կոնկրետ անձանց Վրաստան թույլ չտալու։
«Անձանց պատժամիջոցի հետ կապված՝ ես կցանկանայի երկու բան պարզաբանել՝ առաջինը, երբ մենք չենք միանում պատժամիջոցներին, դա նշանակում է ներառյալ անձնական պատժամիջոցները, այսինքն՝ մենք պատժամիջոցներ չենք կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Սա նշանակում է նաև անձնական պատժամիջոցներ չկիրառել։ Սա շատ հստակ դիրքորոշում է մեր կողմից։ Երկրորդ՝ տեսականորեն, եթե նույնիսկ ինչ-որ բանի պատճառով դիտարկենք անձնական պատժամիջոցները, դա կարող է վերաբերել, երբ խոսում ենք Վրաստանի՝ իրավական պետության մասին, միայն այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուղղակիորեն կատարել են որոշակի հանցավոր արարք։ Պատժամիջոցն ընդհանրապես չի կարող կիրառվել ընտանիքի անդամի նկատմամբ: Այս մոտեցումը մարդու իրավունքների չափանիշների կոպիտ խախտում է։
Ես մարդու իրավունքների մասնագետ եմ, ես ժամանակին ուսումնասիրել եմ այս ոլորտը Գերմանիայում և կարող եմ ձեզ ուղղակիորեն, համարձակորեն ասել, որ ընտանիքի անդամի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը կոպտորեն հակասում է մարդու իրավունքների չափանիշներին: Սա մեղմ գնահատական է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Իշխող կուսակցության նախագահին հարցրել են, թե որքանո՞վ է բարոյապես ընդունելի, որ օկուպանտ երկրի արտգործնախարարի աղջիկը մուտք է Վրաստան, Կոբախեձեն ուղիղ պատասխան չի տվել և խոսել ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոստարիայի «բարոյական դեմքի» մասին։
«Ուղիղ կարող եմ ձեզ ասել, որ այսպես կոչված բողոքի ակցիան, որը մենք տեսանք երեկ, միայն մեկ նպատակ ուներ, դա էսկալացիա է, այն է՝ երկրում քաոս ստեղծել, սադրանքներ կազմակերպել, իսկ վերջնական նպատակը երկրորդ ճակատն է։ Ցանկանում եմ կոչ անել հանրությանը պատշաճ կերպով դիտարկել այդ իրադարձությունները և ճիշտ գնահատական տալ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Թբիլիսիում մայիսի 19-ին ամուսնացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի փեսա և Արևմուտքի կողմից պատժամիջոցների ենթարկված ռուս գործարար Ալեքսանդր Վինոկուրովի եղբայրը։ Տոնական միջոցառումը նախատեսված էր մայիսի 20-ին Կվարելիում՝ «Կվարելիի լիճ» հյուրանոցային համալիրում, սակայն հանրային բողոքի պատճառով այն չեղարկվեց։ Բողոքի ակցիային հետևել են մամուլում լուրեր այն մասին, որ հարսանիքին մասնակցելու են եկել նաև Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Վինոկուրովան և նրա ամուսինը։ Ո՛չ ՆԳՆ-ն, ո՛չ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չեն մեկնաբանել այս հարցը։
Մայիսի 20-ին առավոտից «Կվարելիի լիճ» հյուրանոցի մուտքի մոտ մոբիլիզացվել են ՆԳՆ հատուկ նշանակության խնդիրների վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հարյուրավոր աշխատակիցներ։ Լավրովի ընտանիքի անդամների Վրաստան այցի դեմ բողոքող առնվազն 16 մարդ ձերբակալվել է։
Օրվա վերջում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիից տեղեկություն է ստացել, որ Լավրովի ընտանիքը հեռացել է, իսկ հարսանիքը չի կայանա։ Զուրաբիշվիլին կոչ է արել կառավարությանը «շտապ ներմուծել Վրաստանի գործընկեր երկրների կողմից կազմված պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակները և առաջնորդվել սահմանին այդ ցուցակներով»։
Խորհրդարանի փոխխոսնակ Գիորգի Վոլսկին հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի աղջկա մուտքը Վրաստան։ Նրա խոսքով՝ այժմ կինն այլ ազգանուն է կրում, իսկ ավելի ուշ պարզել են, որ Եկատերինա Վինոկուրովան Լավրովի դուստրն է։
Լավրովի փեսան՝ Ալեքսանդր Վինոկուրովը, Ռուսաստանում ազդեցիկ գործարար է, որը մտերիմ է Վլադիմիր Պուտինի հետ։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո նա պատժամիջոցների է ենթարկվել Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Շվեյցարիայի կողմից։ 2022 թվականի ապրիլից Եկատերինա Վինեկուրովայի, ինչպես նաև նրա մոր՝ Մարիա Լավրովայի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել Միացյալ Նահանգների կողմից։ Բացի ԱՄՆ-ից, Եկատերինա Վինոկուրովան ներառված է Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Ուկրաինայի կողմից կազմված պատժամիջոցների ցուցակներում։