Ընտրությունների վերջնական արձանագրությունը բողոքարկվել է դատարանում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ՎԵԻԱ-ի նախագահ Նոնա Քուրդովանիձե

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (ՎԵԻԱ) Թբիլիսիի քաղաքային դատարանում բողոքարկել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արձանագրությունը, որը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին։ Կազմակերպությունը պահանջում է չեղյալ համարել արձանագրությունը, չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և նշանակել նոր ընտրություններ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«ՎԵԻԱ-ն շարունակում է պայքարել խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիության խախտման փաստերի դեմ։ Քվեարկության գաղտնիությունը Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, և դրա խախտումն անթույլատրելի է։ Այդ իրավունքը ժողովրդավարական գործընթացների հիմքն է, և դրա անտեսումը խախտում է ընտրական գործընթացի լեգիտիմությունը»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

ՎԵԻԱ-ն դիմել էր 73 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիությունը խախտելու համար։ Կազմակերպությունը պահանջել է չեղյալ համարել 2263 տեղամասերի արդյունքները, որտեղ ընտրություններն անցկացվել են տեխնոլոգիայի կիրառմամբ։ Տարածքային հանձնաժողովները չեն բավարարել բողոքները, ինչի պատճառով ՎԵԻԱ-ն դիմել է դատարան։ 24 շրջանային/քաղաքային դատարաններից միայն Թեթրիծղարոյի դատավոր Վլադիմիր Խուճուան է հայտնաբերել քվեարկության գաղտնիության խախտումը և անվավեր ճանաչել 30 ընտրական տեղամասերի արդյունքները։ Սակայն, դատավոր Խուճուայի որոշումը վերաքննիչ ատյանի կողմից վերացվել է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին վերջնական արձանագրությունը ստորագրելուց առաջ ասել է, որ «չկա որևէ շոշափելի հանգամանք, որը ցույց կտա, որ ընտրություններին ինչ-որ մանիպուլյացիաներ են եղել»։ Արձանագրությունը ստորագրել է նաև ԿԸՀ քարտուղար Գիորգի Ջավախիշվիլին։

Վերջնական արձանագրության համաձայն՝ «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր մարմնում ստացել 150 մանդատներից 89-ը։ «Փոփոխությունների կոալիցիան» ունի ձայների 11,03% և 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 10,17% և 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,81% և 14 մանդատ, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,78% և 12 մանդատ։ ԿԸՀ տվյալների հետ համաձայն է միայն «Վրացական երազանքը», իսկ ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։