Օկուպացված Աբխազիայում՝ Գագրայի շրջանում, Ռուսաստանի սահմանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է տեղի մեկ բնակիչ, երեքը՝ վիրավորվել։ Հարձակվողները թաքնվել են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հունիսի 23-ին, «Փսոու» սահմանային անցակետի տարածքում։
«Կյանքի հետ անհամատեղելի վերք է ստացել 1985 թվականին ծնված քաղաքացին։ 2007 թվականին ծնված անչափահաս աղջիկը ձեռքի վերքով բուժհաստատություն է տեղափոխվել։ Հոսպիտալացվել է նաև երկու տղամարդ՝ 1998 թվականին ծնված մեկը՝ ոտքի վնասվածքով, իսկ մեկը՝ 1995 թվականին ծնված՝ որովայնի վնասվածքով»,- հայտնել են դե ֆակտո ՆԳՆ-ից։
Ըստ առկա տեղեկությունների՝ պարզվել է հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ձերբակալելու ուղղությամբ։
Հունիսի 23-ին անհայտ անձինք կրակ են բացել նաև Դաղստանում։ Ահաբեկչության թիրախ են դարձել ուղղափառ եկեղեցիները, սինագոգները և ճանապարհային ոստիկանության կետը Մախաչկալայում և Դերբենտում։ Վերջին տեղեկություններով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ և քաղաքացիական անձինք։ Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։
