Բողոքի ցույցի ժամանակ պարեկ-տեսուչի վրա հարձակվելու մեղադրանքով ձերբակալված 44-ամյա Անատոլի Գիգաուրիի նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Դատաքննության ընթացքում մեղադրյալը հայտարարել է, որ ինքն է դարձել ոստիկանների բռնության զոհ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Նոյեմբերի 24-ին Թբիլիսիում Հանրապետության հրապարակից երթ է տեղի ունեցել Ռուսթավելիի պողոտայի ուղղությամբ, որի մասնակիցները բողոքել են կեղծված ընտրությունների դեմ։
Գիգաուրիի խոսքով՝ պարեկային ոստիկանության աշխատակիցները իրեն բերման են ենթարկել հանրահավաքից դուրս գալուց հետո, որի ընթացքում ֆիզիկական բռնության են ենթարկել։ Ինչպես մեղադրյալն է ասել, կալանքի ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել։
«Մեքենայի ետևից տարան, ասացին՝ ո՞ւմ ես խփել։ Ինձ գցեցին ու որոշ ժամանակ ծեծեցին։ Հետո ինձ ոտքի կանգնեցրին, արդեն արյունահոսում էի, նկարեցին ինձ։ Ինձ նստեցրին մեքենան ու տարան Սաբուրթալոյի ոստիկանություն։ Ճանապարհին փորձել են դադարեցնել արյունահոսությունը։ Նրանք կանգնեցրին մեքենան, գնացին դեղատուն, մի քանի դեղամիջոց գնեցին։ Ճանապարհին կողքիս նստածին էին զանգում, թե դադարե՞ց արյունահոսությունը։
Հետո ինձ տարան պարեկայինի շենք։ Ինձ ստիպեցին հանել այս շորերն ու հագնել իրենց բերած շորերը, որից ես հրաժարվեցի։ Ինձ մոտ եկավ այն մարդը, ով ինձ ապտակեց, ումից փորձում էի հեռանալ։ Նա ինձ ասաց, որ հագնեմ այս հագուստը։ Այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի, նա բռնեց ձեռքս ու տասն անգամ հարվածեց իմ գլխին»,- պատմել է Գիգաուրին։
Պաշտպանական կողմը պահանջել է Անատոլի Գիգաուրիին ազատ արձակել 10 հազար լարի գրավի դիմաց, սակայն դատավոր Լելա Մարիդաշվիլին չի բավարարել այս պահանջը։ Փաստաբան Լաշա Ցուցկիրիձեն հայտարարել է, որ մեղադրյալը գործել է անհրաժեշտ հակահարվածի շրջանակներում։
«Նրա արարքը ինքնապաշտպանության դրդապատճառն էր այն բանից հետո, երբ ոստիկանը հարձակվեց նրա վրա։ Քրեական գործում ներկայացված է միայն ոստիկանության ծառայողների ցուցմունքները, որոնք չեն արտացոլում օբյեկտիվ ճշմարտությունը, թե ինչ գործողություն է կատարել ոստիկանը։ Կադրը, որը ներկայացվում է կոնկրետ հեռուստաընկերությունից, կտրված է և չի արտացոլում ամբողջական պատկերը»,- նշել է Ցուցկիրիձեն։
Գործի դատախազ Թամար Իակոբիձեն ամբաստանյալի նկատմամբ ոստիկանների բռնության մասին ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունում հետաքննությունը շարունակվում է։
Անատոլի Գիգաուրին ձերբակալվել է նոյեմբերի 25-ին։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 353 Պրիմա հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է ծառայողական գործունեության կապակցությամբ ոստիկանի վրա հարձակում գործելուն։ Հանցագործությունը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
Նույն հոդվածով է մեղադրվում նաև նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած ցույցը ցրելու ժամանակ ձերբակալված 21-ամյա Մաթե Դևիձեն։ Նա նույնպես նախնական կալանքի տակ է։