Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Արթուր Մուրադյանը չի բացառել, որ ուղիղ ավիափոխադրումների հետ մեկտեղ վերսկսվեն նաև ավտոբուսային շրջագայությունները Ռուսաստանից դեպի Վրաստան։ Մուրադյանի խոսքով, տարեկան մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկը կարող է իրական ցուցանիշ դառնալ:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Փաթեթային առաջարկների ի հայտ գալը և վրացական ընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների վերականգնումը մոտ ապագայում կրկին կհանդիսանա Վրաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հիմքը, ինչը մեզ հնարավորություն կտա կայունացնել գինը և ավելացնել երկու երկրների միջև զբոսաշրջիկների ծավալը։ Չեմ բացառում, որ ուղիղ չվերթներին զուգահեռ կվերսկսվեն նաև ավտոբուսային տուրերը Վրաստանի ուղղությամբ, քանի որ Վերին Լարսի սահմանը բաց է»,- ասել է Արթուր Մուրադյանը ռուս-վրացական գործարար խորհրդի նիստում։
Տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահի մեկնաբանությունը հրապարակել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ 2022 թվականին Վրաստան է ժամանել ութ անգամ ավելի շատ՝ առնվազն 830 հազար ռուս զբոսաշրջիկ։
«Կարծում ենք, որ տեղին է հատուկ ուշադրություն դարձնել Վրաստանի տարածքում համագործակցության նախագծերի զարգացմանը։ Այս մեխանիզմը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, կարող է հիմք ստեղծել վրացական և ռուսական բիզնեսների միջև գործարար կապերի ամրապնդման համար, ինչը, ի վերջո, կհանգեցնի համատեղ արտադրության և աշխատատեղերի ավելացման»,- ասել է նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը:
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ երկկողմ համագործակցության զարգացման համար առավել հեռանկարային ոլորտներ են համարում գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, լոգիստիկան և զբոսաշրջությունը։
«Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան մեկնելու ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ 2022 թվականին Ռուսաստան է այցելել ավելի քան 34 հազար վրացի զբոսաշրջիկ։ Երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերականգնումը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզաները չեղարկելու որոշումը կնպաստեն ցուցանիշների հետագա բարձրացմանը»,- ասել է Վոլվաչը։
2023 թվականի մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է արձակել Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր գրեթե չորս տարի առաջ։ Բացի թռիչքների վերսկսումից, վերացվել է 2000 թվականից գործող վիզային ռեժիմը. մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածք մուտք գործել առանց վիզայի։
«Ազիմուտը» (Azimuth Airlines) առաջին ռուսական ավիաընկերությունն է, որին Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը չվերթներ իրականացնելու թույլտվություն է տվել։ Գործակալությունը պարզաբանել է, որ ավիաընկերությունը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված չէ, ինչպես նաև ներառված չէ ԵՄ-ի «սև ցուցակում»: Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել «Ազիմուտի» նկատմամբ 2022 թվականի հոկտեմբերին և որոշումը բացատրել են հետևյալ կերպ. «Ընկերությունը գործում է Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակության ոլորտներում և բարձր նյութական (տրանսպորտ, նյութատեխնիկական և այլն) աջակցություն է տրամադրում այն գործողություններին, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը»: «Ազիմուտը» Մոսկվա-Թբիլիսի երթուղով չվերթ կիրականացնի շաբաթական յոթ անգամ։ «Վնուկովո» օդանավակայանից առաջին թռիչքը տեղի կունենա մայիսի 19-ին:
Մայիսի 20-ից Georgian Airways-ը կանոնավոր, ամենօրյա չվերթեր կիրականացնի Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։