ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստ են արագացված ռեժիմով դիտարկել դաշինքին միանալու Ուկրաինայի դիմումը՝ առանց երկրին անդամակցության գործողությունների ծրագրի (MAP) տրամադրելու։ Այս մասին տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ դաշնակիցների միջև կոնսենսուսը ձեռք է բերվել ինտենսիվ բանակցություններից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Ես ողջունում եմ այս որոշումը, որին մենք երկար սպասել ենք, և որը կկարճացնի մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ։ Լավագույն պահն է հստակություն առաջարկելու Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հրավերի վերաբերյալ»,- գրել է Կուլեբան Twitter-ում։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հաստատել է, որ դաշինքի անդամ երկրները համաձայնության են եկել և որոշել են չեղարկել MAP-ը Ուկրաինայի համար։
«Կարող եմ ասել, որ անդամակցության գործողությունների ծրագիրը հետ է կանչվելու։ Սա շատ դրական քայլ է դեպի առաջ, որը կհեշտացնի Ուկրաինայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ»,- Լիտվայի նախագահի խոսքերն են մեջբերում արտասահմանյան լրատվամիջոցները։
Նաուսեդայի խոսքով, միևնույն ժամանակ անհրաժեշտ է շատ հստակ ազդանշան Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին. «Այս առումով մենք պետք է դուրս գանք Բուխարեստի գագաթնաժողովի լեզվից, որտեղ խոսվում է միայն «բաց դռների» մասին։ Ուկրաինան այսօր շատ կոնկրետ ազդանշանների կարիք ունի, որ երբ պայմանները թույլ տան, նա կդառնա ՆԱՏՕ-ի անդամ ոչ միայն թղթի վրա, այլ իրականում»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի վաղը ղեկավարների հանդիպումից և համաձայնեցումից հետո։
Կրեմլում հերթական հայտարարությունն է արվել՝ կապված ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «բացարձակապես հստակ և հետևողական դիրքորոշում ունի»։ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբերի շատ, շատ բացասական հետևանքներ Եվրոպայի առանց այն էլ կոտրված անվտանգության ճարտարապետության համար և բացարձակ սպառնալիք կլինի մեր երկրի համար, ինչը մեզանից պահանջում է հստակ և հասկանալի արձագանք»,- ասել է Պեսկովը։
Հուլիսի 11-12-ին Վիլնյուսում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գագաթնաժողովին ներկա կլինի նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
2008 թվականի ապրիլի 2-3-ին՝ ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանը և Ուկրաինան չկարողացան ստանալ անդամակցության գործողությունների ծրագիրը, թեև ստացան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու խոստում: 2022 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ռուսական լայնամասշտաբ ներխուժումից 7 ամիս անց, Ուկրաինան դիմեց ՆԱՏՕ-ին՝ արագացված կարգով անդամակցության համար։
