«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամները դիմել են ոչ լեգիտիմ խորհրդարանին՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին դիմումով։ Ինչպես հայտարարել է միության ղեկավար Մամուկա Խազարաձեն, մարդկանց ձայները գողացվել են, և նրանք ցանկություն չունեն նստել խորհրդարանում, որտեղ «առևանգողներ» են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
«Բիձինա Իվանիշվիլին հատուկ գործողությամբ յուրացրել է մարդկանց կամքն ու ապագան։ Նա ռուսական հատուկ գործողությամբ զանգվածաբար կեղծեց Վրաստանում ընտրությունները։ Մենք՝ «Ուժեղ Վրաստանը» այստեղ ենք արտահայտելու այս բողոքը, այլ ոչ թե դահլիճում լինելու այն մարդկանց հետ, ովքեր վախկոտությամբ ու հատուկ գործողությամբ խլեցին մեր երկրի ապագան։ Մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք չեղարկել ենք ցուցակները, և այսօր 14 հոգով դիմում ենք գրել, ներկայացրել և սպասելու ենք պատասխանին։ Հուսով եմ և ակնկալում եմ, որ մենք կհեռացնենք Ռուսաստանի այս կառավարություն։ Հավատ ունեմ, որ նոր ընտրություններ կանցկացվեն, և մենք իրական վրացի հայրենասերներով այս երկիրը կվերադարձնենք եվրոպական ճանապարհին»,- լրագրողներին ասել է Խազարաձեն։
«Ուժեղ Վրաստանի» անդամները դիմումը գրել են «ինքնակոչ խորհրդարանի այսպես կոչված նախագահի» անունով՝ դրանով իսկ ընդգծելով, որ չեն ճանաչում խորհրդարանը։ «Նրանք արժանի չեն, որ մեր կողմից ճանաչվեն ու դիմենք որպես «խորհրդարանի նախագահ»։ Այսօր խորհրդարանը նախագահ չունի»,- ասել է Իրակլի Կուպրաձեն։
Կանոնակարգի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը քննարկում է ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը, որը համապատասխան եզրակացությունը ներկայացնում է խորհրդարանի բյուրոյին։ Բյուրոն հարցը պետք է ընդգրկի հաջորդ լիագումար նիստի օրակարգ՝ քննարկելու համար։ Պատգամավորների մանդատը դադարեցնելու համար անհրաժեշտ է պարզ մեծամասնություն (76 ձայն): Խորհրդարանի որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում։
«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամները նույնպես դիմել են խորհրդարան՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, իսկ «Միասնություն-Ազգային շարժում»-ից դիմում է գրել միայն Գիորգի Վաշաձեն։
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի խոսքով, կուսակցության ցուցակը կչեղարկեն, իսկ պատգամավորական մանդատները վայր կդնեն այն ժամանակ, երբ անհրաժեշտ համարեն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» ստացել է 89 մանդատ (53,93%), «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ 19 մանդատ (11,03%), «Միասնություն - Ազգային շարժումը»՝ 16 մանդատ (10,17 %), «Ուժեղ Վրաստանը»՝ 14 մանդատ (8,81%), Իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 12 մանդատ (7,78%)։ Այս արդյունքները ճանաչում է միայն «Վրացական երազանքը», որը նոյեմբերի 25-ին գումարել է 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը և, խախտելով Սահմանադրությունը, ճանաչել բոլոր 150 պատգամավորների լիազորությունները։
