Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին հանձնաժողովի նիստից հեռացրել է ընդդիմադիր պատգամավորների մի մասին։ Շուրջ ութ ժամ շարունակ հանձնաժողովում քննարկվում է այսպես կոչված գործակալների մասին ռուսական օրենքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 2 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 5 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 6 Նախագահը կուսակցությունների հետ խորհրդակցություններ է սկսում տեխնիկական կառավարության կազմի շուրջ
Քիչ առաջ Օխանաշվիլին դահլիճից հեռացրել է Պաատա Մանջգալաձեին, Գիորգի Վաշաձեին, Լևան Խաբեիշվիլիին և Խատիա Դեկանոիձեին։ Մինչ այդ հեռացվել էին Թինաթին Բոկուչավան և Սալոմե Սամադաշվիլին։
«Վրացական երազանքի» նախաձեռնած ռուսական օրենքի քննարկումն ընթանում է աղմուկի ֆոնին։ Ընդդիմության անդամները պնդում են, որ նշված օրենքի ընդունումը կվնասի Վրաստանի եվրոպական ապագային։
«Սա թափանցիկության մասին օրենք չէ, սա օրենք է, որով Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է վերջ տալ ժողովրդավարությանը մեր երկրում, ցանկանում է չեղարկել արդար և ազատ ընտրությունները, ցանկանում է, որ Եվրամիությունը հրաժարվի մեզ հետ հարաբերություններից և անդամակցության բանակցություններից։ Սա Յանուկովիչի ճանապարհն է։ Ուստի պարզ է, որ նիստից հեռացնում են մարդկանց, որոնք ճշմարտությունն են ասում։
Նիստում մենք լսեցինք Բիձինա Իվանիշվիլիի ստրուկի բացարձակ դեմագոգիկ, անիմաստ խոսքերը։ Ավելի ճիշտ՝ նա Իվանիշվիլիի ստրուկը չէ, նա Բիձինայի ստրուկի ստրուկն է։ Հիմնական հարցի պատասխանը չկարողացանք ստանալ։ Երբ ընկերներդ քեզ ասում են, որ եթե ընդունես այս օրենքը, ապա Վրաստանի եվրոպական ապագան կավարտվի, ի՞նչ արժեք ունի վրաց ժողովրդի եվրոպական ընտրության սահմանը հատելը և այն ընդունելն ամեն դեպքում։ Այս հարցի պատասխանը չլսեցինք։ Պատասխանը պարզ է, Բիձինա Իվանիշվիլին չի ցանկանում ձեզ եվրոպական ապագա»,- ասել է «Լելոյի» անդամ Սալոմե Սամադաշվիլին։
Քննարկմանը զուգահեռ ակցիա է ընթանում խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և առցանց լրատվամիջոցների լրագրողներ, որոնց առավոտյան թույլ չեն տվել մտնել խորհրդարան։
«Վրացական երազանքը» վերադարձրեց և պատրաստվում է մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը ընդունել այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Ռուսական օրենքը քննադատության է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։ Նրանք կարծում են, որ նման օրենքը Վրաստանին կշեղի եվրոպական ուղուց, բացասաբար կանդրադառնա անկախ հասարակական և լրատվական կազմակերպությունների աշխատանքի վրա։