Պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Իոսեբ Գոգաշվիլիին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիքները դիտավորյալ հրապարակելու և անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածներով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 6 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
Դատախազության տվյալներով՝ ազատազրկումից հետո իրականացված հետաքննության շրջանակներում պարզվել է, որ Իոսեբ Գոգաշվիլին Պետական անվտանգության ծառայությունից ապօրինի կերպով վերցված գաղտնի տեղեկատվության մի մասը փոխանցել է մեկ այլ անձի՝ դրանով իսկ դիտավորյալ հայտնելով պետական գաղտնիք։ Հետաքննությունը նաև պարզել է, որ Գոգաշվիլին ապօրինի կերպով ձեռք է բերել բազմաթիվ մարդկանց անձնական կյանքի գաղտնիքները պատկերող տեսագրություններ, որոնք նա ապօրինի պահել է իր էլեկտրոնային սարքերում։
Փաստաբան Ռամազ Չինչալաձեն «Վրաստանի լուրերին» ասել է, որ չի կարող խոսել կոնկրետ մանրամասների մասին, քանի որ գործը պարունակում է անձնական և գաղտնի տեղեկատվություն։ Նրա խոսքով՝ Գոգաշվիլին հերքում է մեղադրանքները։
«2022 թվականի հուլիսի 16-ին, երբ Իոսեբ Գոգաշվիլին ձերբակալվեց, նրա տուն են տարել զենք և տեղեկատվական կրիչներ՝ նոութբուք, այսպես կոչված ֆլեշկա և կոշտ սկավառակներ: Նա նույնիսկ ենթադրում էր, որ հենց դրանց հիման վրա են իրեն մեղադրանք առաջադրելու»,- ասում է Չինչալաձեն։
Իոսեբ Գոգաշվիլիին մեղադրանք է առաջադրվել հինգ կետով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
Իոսեբ Գոգաշվիլին, ով 2015-2018 թվականներին աշխատել է որպես Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ, անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է 2022 թվականի հուլիսի 16-ին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել նախնալան կալանքը։
Դատախազության տվյալներով՝ Գոգաշվիլին պաշտոնավարման ընթացքում, ելնելով իր պաշտոնական դիրքից, հասանելիություն է ունեցլ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, ինչպես նաև անձնական տվյալներին, որոնք, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, նա ապօրինաբար հանել է աշխատավայրից և անձնական նպատակներով պահոլ իր տանը։ Դատախազության տվյալներով՝ տեղեկատվության մի մասը՝ Գոգաշվիլիի մասնակցությամբ անձնական տվյալները, տարածվել են հանրային տարածքում, «որը զգալի վնաս է հասցրել»։ Բացի այդ, դատախազությունը Գոգաշվիլիին մեղադրում է ապօրինի կերպով երկու չգրանցված հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու մեջ, ինչպես նաև երեք զենքի համար, որոնք գրանցված են ազգականի անունով։ Գոգաշվիլիի գործի նյութերը ծածկված են գաղտնիությամբ:
Ձերբակալությունից հետո Գոգաշվիլին Բիձինա Իվանիշվիլիին, ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիին և այլ անձանց, իր իսկ հայտարարության համաձայն, բացահայտել է մի շարք ծանր հանցագործություններում, այդ թվում՝ Թբիլիսիից ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգումը, ընտրությունների կեղծումը, ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը, դատավորների վրա ճնշումները, զանգվածային ապօրինի հսկողությունը և այլն։ Ներքին գործերի նախարարը հերքել է բոլոր մեղադրանքները։
