Արդարադատության նախարարության տվյալներով՝ Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը նպատակահարմար է համարել Օթար Փարցխալաձեին զրկել Վրաստանի քաղաքացիությունից։ Համապատասխան եզրակացությունը փոխանցվել է Վրաստանի նախագահին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
Մինչ այդ՝ սեպտեմբերի 19-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրել էր, որ սպասում է արդարադատության նախարարության եզրակացությանը Օթար Փարցխալաձեին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, որն անմիջապես կբավարարի։
Նախագահը պահանջել է հետաքննել նաև Օթար Փարցխալաձեի գործը. «Ամենամեծ փորձանքն է, երբ երկրի գլխավոր դատախազը «Էֆ Էս Բե»-ի կամ «Կա Գե Բե»-ի գործակալ է եղել։ Հանրությանը մանրամասն պատասխան պետք է տրվի՝ մանրամասն քննությամբ։ Սա պահանջ է, ոչ թե խնդրանք»։
Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։ Պետդեպարտամենտի փաստաթղթում Փարցխալաձեն նշվում է որպես վրացի-ռուս օլիգարխ, ում հետ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) աշխատել է վրաց հասարակության և քաղաքականության վրա հօգուտ Ռուսաստանի ազդելու համար:
Սեպտեմբերի 20-ին Օթար Փարցխալաձեն որդուն է նվիրել իր սեփականության հանդիսացող գույքը՝ բնակարաններ, հյուրանոցային համարներ, կոմերցիոն տարածքներ։
- Գյուղատնտեսական նշանակության հող Տաբախմելայում (Ծավկիսի) - 1001քառ․մ,
- Համար Բակուրիանիի հյուրանոցային համալիրում - 25 քառ․մ,
- Համար Բակուրիանիի հյուրանոցային համալիրում - 26 քառ․մ,
- Կոմերցիոն տարածք Վակեում – 143 քառ․մ,
- Կոմերցիոն տարածք Վակեում – 336 քառ․մ,
- Կոմերցիոն տարածք Վակեում - 101քառ․մ,
- Կոմերցիոն տարածք Վակեում – 204 քառ․մ,
- Բնակարան Սաբուրթալոյում – 78 քառ․մ,
- Բնակարան Սաբուրթալոյում – 91 քառ․մ,
- Բնակարան Սաբուրթալոյում – 38 քառ․մ,
Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը Փարցխալաձեի 12 տարբեր դիմումների վարույթը սկսել և ավարտել է մեկ ժամում։
Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Փարցխալաձեին Վրաստանի քաղաքացիությունը դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ միայն այն բանից հետո, երբ նախկին գլխավոր դատախազն ավարտել ունեցվածքը որդուն փոխանցելու գործընթացը։
