«Մթիս Ամբեբիի» փաստաբանության արդյունքում Ռաճայի Ուծերա գյուղում բնակվող 40 ընտանիքի պապական հողերի վրա Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազության պահանջով դրված արգելանքը հանվել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Մինչ «Մթիս Ամբեբիի» կողմից գործը քննելը, գործընթացին փաստաբանի ներգրավվելը և խորհրդարանի ընդդիմադիր անդամների հետաքրքրվելը, դատախազությունը տեղի մի քանի բնակիչների առաջարկել է, որ բարդություններից ու ձերբակալություններից խուսափելու համար, երբ ներկայացնեն մեղադրանքը, նրանք պետք է ընթացակարգային համաձայնություն կնքեն.
Ուծերացիները պետք է ընդունեին իրենց չարած հանցանքը, իբր խաբեությամբ յուրացրել են իրենց պապական հողակտորները, բոլոր հողակտորները հանձնեին պետությանը, իսկ դատախազությունը նրանց համար որպես պատիժ պահանջելու էր միայն տուգանք կամ պայմանական պատիժ։
Ուծերան գտնվում է Ռիոնի գետի նեղ հովտում։ Առանց այդ էլ սակավահող Ռաճայում սա հատկապես սակավահող գյուղերից է։ Տեղացիները անտառի կողքին մի փոքրիկ մարգագետին են օգտագործում հողագործության համար։ 2020 թվականին Ուծերայի բնակիչները առանց որևէ խնդրի, պաշտոնապես գրանցել են այս պապական հողերը որպես սեփականություն։ Հենց որ կառավարությունը Ռաճայում և Քվեմո Սվանեթիում 104 712 հեկտար անտառները գաղտնի հանձնեց ռուս օլիգարխի գործընկեր Դավիթ Խիդաշելիին 49 տարով [Ռաճայի անտառների օկուպացիան], մեկ ամսում գյուղացիների մասնավոր սեփականության վրա արգելանք դրվեց։ Սա միակ ազատ վայրն է Ուծերա գյուղում, որտեղ շինարարությունը հարմար է և գրավիչ է տուրիստական բիզնեսի համար։
Իշխանությունը Ուծերայի բնակիչներին մեղադրում է խարդախությամբ հողատարածքների յուրացման մեջ։ Մեկ տարուց ավելի է, ինչ հետաքննությունը շարունակվում է, սակայն դատախազությունը Ուծերայի բնակիչներից ոչ մի քաղաքացու չի հարցաքննել, չի ապացուցել և խարդախության մեղադրանք չի ներկայացրել։ Չնայած դրան, բնակիչները սահմանափակ իրավունքներ ունեին մասնավոր սեփականության նկատմամբ։
«Մթիս Ամբեբիի» կողմից Ռաճայի անտառների գործով լրագրողական հետաքննություն հրապարակելուց հետո «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ներգրավվել է ուծերացիների իրավունքները պաշտպանելու գործում։ Փաստաբան Վլադիմիր Քութաթելաձեն դիմել է Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազություն և պահանջել չեղարկել բնակիչների գույքի վրա դրված արգելանքը։
«Վրաստանի Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ և 2022 թվականի սեպտեմբերի 29-ին Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ գույքի վրա արգելանք է դրվում 2 փուլով, և յուրաքանչյուր փուլում՝ գույքի վրա արգելանքի ժամկետը 12 ամիս է։ Իմ պաշտպանության տակ գտնվող անձանց գույքի վրա արգելանք է դրվել նախաքննության ընթացքում, և նախաքննությունը սահմանված ժամկետ չունի՝ դրանով իսկ խախտելով օրենսդրական պահանջները և սահմանափակելով նրանց սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը։ Այդ իսկ պատճառով դատախազությանը խնդրում ենք դիմել Քութայիսիի քաղաքային դատարան և պահանջել արգելանքից ազատել առգրավված հողատարածքները»,- մեկ ամսվա ընթացքում, երբ փաստաբանը պատասխան չստացավ Արևմտյան Վրաստանի դատախազությունից, շրջանային դատախազի անգործությունը բողոքարկել է Գլխավոր դատախազությունում։
Նույն ժամանակահատվածում Ուծերա են ժամանել Վրաստանի խորհրդարանի անդամներ Խաթունա Սամնիձեն, Թեոնա Աքուբարդիան և Թամար Կորձաիան։ Պատգամավորները Թբիլիսի վերադառնալուց հետո գրավոր դիմել են համապատասխան գերատեսչություններին և բացատրություններ պահանջել, նաև խորհրդարանում ասուլիս են հրավիրել և դատախազությանը արձագանքելու կոչ արել։
Դրանից հետո Արևմտյան Վրաստանի շրջանային դատախազությունը դիմել է Քութայիսիի քաղաքային դատարան՝ վերացնելու Ուծերայում բնակվող բոլոր 40 ընտանիքների պապական հողերի վրա դրված արգելանքը։