Սպասվում է, որ այս շաբաթ Սահմանադրական դատարան կներկայացվի երրորդ հայցն ընդդեմ ռուսական օրենքի։ Ըստ առկա տեղեկությունների՝ հայցի տակ ստորագրելու են 32 ընդդիմադիր պատգամավորներ։ Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ Սահմանադրական դատարան հայց կարող է ներկայացնել խորհրդարանի անդամների ոչ պակաս, քան մեկ հինգերորդը՝ 30 պատգամավոր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Հայցի հեղինակները կարծում են, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության 22-րդ («Միավորումների ազատություն») և 78-րդ («Ինտեգրում եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին») հոդվածներին։
«Պայքարելը միշտ իմաստ ունի։ Մենք կտեսնենք, թե ինչպես կավարտվի այս գործընթացը։ Դատարանը կրկին կենթարկվի՞ իշխանությանը։ Դա կտեսնեն մեր ընտրողները, դա կտեսնեն միջազգային գործընկերները»,- ասել է «Եվրոօպտիմիստներ» խորհրդարանական քաղաքական խմբի անդամ Ռոման Գոցիրիձեն։
Խորհրդարանում 4 պատգամավոր ունեցող «Գիրչի» կուսակցությունը չի միանում ընդդիմության սահմանադրական պահանջին։ Որպես դրա պատճառ նրանք նշում են Սահմանադրական դատարանի անկախության խնդիրը։
«Երբ համոզվեցինք, որ ՍԴ-ն անկախ չէ իր որոշումներում, այնտեղից հետ վերցրինք բոլոր հայցերը։ Այն իրավիճակում, երբ նախագահը կամ ընդդիմադիր պատգամավորները ասում են, որ դատարանում կա կլանային իշխանություն, նրանք տարբեր ձևերով քննադատում են դատարանին, պարզապես մի փոքր տարօրինակ է թվում արդարություն գտնելու համար այնտեղ գնալը»,- ասում է «Գիրչիի» անդամ Սանդրո Ռաքվիաշվիլին։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանում վիճարկել է ռուսական օրենքը և պահանջել կասեցնել դրա գործողությունը։ 69 էջանոց հայցում նախագահը պնդում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և դրա առանձին նորմերը հակասում են սահմանադրության վեց հոդվածներին, այդ թվում՝ 78-րդ հոդվածին, որը վերաբերում է երկրի «եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրմանը»։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն հայտարարել է, որ հայցը «հեռանկար չի ունենա»։
Սահմանադրական դատարան հայց են ներկայացրել նաև հասարակական և լրատվական կազմակերպությունները։ Միաժամանակ նրանք պատրաստվում են բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Եթե Սահմանադրական դատարանը չբավարարի հայցվորների պահանջները, ապա սեպտեմբերի 3-ից ռուսական օրենքն ամբողջությամբ կգործարկվի։ Բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք իրենց եկամուտների 20%-ից ավելին ստանում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպություններ։ Օրենքը «օտարերկրյա ուժի» կարգավիճակ կտա երկրի ռազմավարական գործընկերներին, որոնք դրամաշնորհներ են տրամադրում Վրաստանում։