«Մենք բոլորս պետք է պատրաստվենք Ուկրաինայի անխուսափելի հաղթանակին։ Սևծովյան տարածաշրջանի օկուպացված գոտիները լիովին անընդունելի կլինեն Ուկրաինայի և արևմտյան կոալիցիայի համար»,- հայտարարել է անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախկին նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, Սաակաշվիլին նշում է, որ «Պուտինի խելագարության արդյունքում» այսօր Զելենսկին ողջ ազատ աշխարհի առաջնորդն է։
«Մենք պետք է պատրաստվենք Աբխազիայի և Շիդա Քարթլիի ազատագրմանը։ Այս պատուհանը կբացվի շատ շուտով, և մենք բոլորս պետք է օգտագործենք այն պահը, երբ ռուսական բանակն ամբողջությամբ կկազմաքանդվի, և Մոսկվայում խառնաշփոթ կհաստատվի»,- գրել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ Զելենսկին ունի լայն ռազմավարական տեսլական, որը պատերազմից հետո հիմնված կլինի Եվրոպայի ամենաուժեղ զինված ուժերի վրա, և որ Ուկրաինայի խոսքը մեծ կշիռ կունենա աշխարհում։
«Վրաստանը, ներառյալ Աբխազիան, նույնպես ողջ աշխարհի համար գրավիչ կդառնա ու շատ հարուստ երկիր կլինի։
Չեմ բացառում, որ մենք ընդհանուր սահման ունենանք Ուկրաինայի հետ Սև ծովի ափին։ Այսօր նախագահ Զելենսկիից ու ուկրաինական բանակից է կախված մեր երկրի լինել-չլինելն ու հաղթանակը։
Ես բացարձակապես վստահ եմ Զելենսկիի, Արևմուտքի, Ուկրաինայի, և հետևաբար վրաց ժողովրդի արագ հաղթանակի հարցում։ Եկեք պատրաստվենք Փսոուի վրա վրաց-ուկրաինական սահման կազմակերպելուն»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին։
Սաակաշվիլիի այս հայտարարությանը նախորդել էր Ուկրաինայի նախագահի ելույթը եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովում։ Զելենսկին ասել է, որ բոլոր եվրոպական երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանին և որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանը իրենց մասերի բաժանի, պետք է լինեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ։ Ինչպես նշել է նա, հակառակ դեպքում կա միայն երկու այլընտրանք՝ կա՛մ բաց պատերազմ, կա՛մ սողացող ռուսական օկուպացիա։
Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Բելառուսում։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Վրաստանում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են այս ազգերը տարբեր ձևերով ներքաշվում նույն անկարգության մեջ։ Բայց ի՞նչ են նրանք տեսնում։ Եթե անգամ ուկրաինացիները, ովքեր արյունով ապացուցում են իրենց հավատարմությունը ազատությանն ու ընդհանուր եվրոպական արժեքներին, դեռ հստակ դրական պատասխան չեն լսել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, մյուսների հույսերը դառնում են լրիվ պատրանք», - ասել է Զելենսկին։
Վրաստանի երրորդ նախագահը, ով այժմ Ուկրաինայի քաղաքացիություն ունի, ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը։ Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ավելի քան մեկ տարի Միխեիլ Սաակաշվիլին առողջական վիճակի պատճառով գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է նրան Վրաստանից բուժման նպատակով Լեհաստան տեղափոխելու դիմումը։