«Երբ այսօր առաջին անգամ վայրէջք է կատարում ռուսական ինքնաթիռը, ինչ-որ կերպ կարծում եմ, որ դա պետք է լինի մի փոքր անհարմար, ոչ այն պատճառով, որ իմ որդին այսօր է մահացել, այլ որ որոշները դրական են գնահատում այս իրադարձությունը: Մի քիչ անհարմարություն պետք է զգան»,- այսպես է արձագանքել Աբխազիայի օկուպացիոն գծի մոտ սպանված Գիգա Օթխոզորիայի մայրը Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերսկսումից հետո Մոսկվայից առաջին թռիչքին: Այսօր Գիգա Օթխոզորիայի սպանությունից անցել է 7 տարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Որդու գերեզման այցելած Ջուլիետա Ճանտուրիան, լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս տարիների ընթացքում հույսով է ապրում, թեև դեռ արդարություն չի գտել.
«Այսօր, եթե անգամ ես բարձրացնեմ իմ որդու հարցը, ամաչում եմ, իմ վրացի ժողովրդից ամաչում եմ, չնայած նրան, որ ես արդարություն չեմ տեսնում։
Չգիտես ինչու, կարծում եմ, որ հիմա ավելի դժվար կլինի տեսնել ու հասնել արդարության։ Այսօր տղայիս հետ լաց եղա բոլոր այն երիտասարդների համար, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի սիրո, ովքեր կռվեցին հանուն հայրենիքի և հերոսացան։ Հիմա, կարծում եմ, փոքր-ինչ զարմանալի է, որ ռուսներին դիմավորենք հանդիսավորությամբ:
Իմ տղան էլ էր այս երկրի զավակ, նա իսկապես սիրում էր իր հայրենիքը։ Նրա խոսքերը, որ դուք կանգնած եք իմ հողի վրա, և ինչպես եք համարձակվում դա անել ինձ հետ, ինչպես եք համարձակվում ոտք դնել վրացու անձը հաստատող փաստաթղթի վրա, դրան է զոհ գնացել իմ որդին»:
Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին նույնպես գնացել է Գիգա Օթխոզորիայի գերեզմանին և կառավարության անունից խոստացել աջակցել սպանվածի ընտանիքի անդամներին։ Ախվլեդիանիի խոսքով, կառավարությունը երբեք չի ընդունի օկուպացիան և կշարունակի ջանքերը, որպեսզի Վրաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ ոտնձգությունների համար մեղավոր բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։
30-ամյա Գիգա Օթխոզորիան սպանվել է 2016 թվականի մայիսի 19-ին Աբխազիայի օկուպացիոն գծի մոտ՝ Խուրչա-Նաբակևի անցակետում։ Նա վիճել է սահմանային անցակետում կանգնած Աբխազիայի դե ֆակտո կառավարության զինված կազմավորման ներկայացուցիչների՝ այսպես կոչված սահմանապահների հետ։ Կոնֆլիկտից խուսափելու համար Գիգա Օթխոզորիան լքել է անցակետի տարածքը և շարժվել դեպի Վրաստանի կողմից վերահսկվող տարածք։ Աբխազ սահմանապահները նրան հետապնդել են: Նրանց թվում է եղել նաև զինված սահմանապահ Ռաշիդ Կանջի-Օղլին, որը մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում։ 2017 թվականի մարտի 7-ին Քութայիսիի վերաքննիչ դատարանը Ռաշիդ Կանջի-Օղլիին հեռակա մեղավոր է ճանաչել Գիգա Օթխոզորիայի կանխամտածված սպանության և ապօրինի զենք-զինամթերք գնելու և պահելու մեջ և դատապարտել 14 տարվա ազատազրկման։ Ռաշիդ Կանջի-Օղլին հետախուզվում Ինտերպոլի միջոցով, սակայն մինչ օրս նա ձերբակալված չէ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ հանվել է 2019 թվականի հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերությունների վրա սահմանված Վրաստան ուղղությամբ ուղիղ չվերթների արգելքը։ Բացի այդ, Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Ինչպես ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հումանիտար տեսակետից սա «շատ դրական, ողջունելի» որոշում է։
Այս պահի դրությամբ քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլտվություն է տվել թռիչքներ իրականացնել ռուսական «Ազիմուտ» և Red Wings ավիաընկերություններին։ «Ազիմուտ»-ը շաբաթական 7 անգամ կիրականացնի Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա թռիչքներ, իսկ Red Wings-ը՝ Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա թռիչքները՝ շաբաթական երեք անգամ։ Վրացական «Georgian Airways» ընկերությունը նույնպես ստացել է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով թռիչքներ իրականացնելու թույլտվություն։