Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է պատմել սեփական պատմությունը։ Մի սխալվեք: Պուտինն է պատասխանատու Նավալնիի մահվան համար»,- Բայդենի խոսքը մեջբերում է լրատվամիջոցը։ «Նավալնիի հետ կատարվածը Պուտինի դաժանության հերթական հաստատումն է։ Պուտինը թիրախավորում է ոչ միայն օտարերկրյա քաղաքացիներին. մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում հիմա Ուկրաինայում, նա սարսափելի հանցագործություններ է կատարում սեփական ժողովրդի դեմ»:
Ջո Բայդենի խոսքով՝ ինքը ցնցված է Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Նավալնին «խիզախորեն դիմակայել է կոռուպցիայի, բռնության և ամեն վատ բանի, որ անում էր Պուտինի կառավարությունը։ Ի պատասխան՝ Պուտինը թունավորեց նրան, բանտարկեց, դատեց շինծու հանցագործությունների համար»։
Բայդենի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնին ճշմարտության ուժեղ ձայն էր նույնիսկ բանտում։
«Այսօր Ռուսաստանում և ամբողջ աշխարհում մարդիկ սգում են Նավալնիին, քանի որ նա շատ բան էր, որ Պուտինը չէ: Նա համարձակ էր։ Սկզբունքային էր։ Նա ցանկանում էր կառուցել Ռուսաստան, որտեղ կլինի օրենքի գերակայություն։ Նա հավատում էր այդպիսի Ռուսաստանին, և որ դա մի գործ է, որի համար արժե պայքարել և, ըստ երևույթին, նույնիսկ մեռնել։ Նա կարողացավ ապահով ապրել աքսորում՝ 2020 թվականին սպանության փորձից և գրեթե սպանվելուց հետո: Փոխարենը նա վերադարձավ Ռուսաստան. նա գիտեր, որ հավանաբար կձերբակալվեր, հնարավոր է՝ կսպանվեր, եթե շարունակեր իր աշխատանքը, բայց նա ամեն դեպքում արեց դա, քանի որ խորապես հավատում էր իր երկրին՝ Ռուսաստանին»,- ասել է Ջո Բայդենը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք սպանություն եղե՞լ է, նախագահ Բայդենն ասել է. «Մենք հստակ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել, բայց կասկած չկա, որ Նավալնիի մահը Պուտինի և նրա հրոսակների արածի արդյունքն էր»:
Ջո Բայդենի կարծիքով՝ այս պատմությունը պետք է արթնացնի ԱՄՆ-ին՝ ֆինանսավորում հատկացնելու Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել պաշտպանվել Ռուսաստանից։
Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ երեք տարվա ազատազրկումից հետո բանտում մահացել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Յամալ-Նենտա ինքնավար շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ N3 ուղղիչ գաղութում բանտարկյալը զբոսանքից հետո վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը: «Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դա դրական արդյունքի չի բերել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- հայտնում է գործակալությունը։ Russia Today քարոզչական ալիքի աղբյուրը Նավալնիի մահվան պատճառ է նշել թրոմբը։
Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։ 2023 թվականի վերջից նա իր պատիժը կրում է հատուկ ռեժիմի գաղութում՝ Полярный волк («Բևեռային գայլ»)։ Նշված գաղութը գտնվում է Սիբիրում՝ Յամալ թերակղզու Խարփ բնակավայրում։ Փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտարարել է, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ 15 օրով հայտնվել է պատժախցում։