Ռիկոթիի մայրուղու սողանքային սարալանջի ամրացման համար 64 մլն լարի է հատկացվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ավտոճանապարհային դեպարտամենտը 63 908 792 լարիի մրցույթ է հայտարարել Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կիլոմետրի՝ Ռիկոթիի մայրուղու հարակից հատվածում, սողանքայի սարալանջի ամրացման համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ ինժեներական նախագծման հաշվետվության՝ սողանքային սարալանջը պետք է ամրացվի մետաղական խարիսխներով և առաձգական բարձր ամրության մետաղալարով: Ստորգետնյա ջրերը հեռացնելու համար պետք է կազմակերպվեն ջրահեռացման համակարգեր: Ծրագիրը նախատեսում է նաև էրոզիայի կանխարգելում սինթետիկ պաշտպանության համակարգով, որը պետք է լցված լինի հատիկավոր նյութով և երեսապատվի բուսական գրունտով: Պետք է կազմակերպվի բաց դրենաժային ուղիներ, որոնք կծածկվեն բետոնով։ Աշխատանքների ավարտի առավելագույն ժամկետը 6 ամիս է։

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կիլոմետրում ակտիվ սողանքների պատճառով Ռիկոթիում 2023 թվականի մարտի 30-ին արգելվել է երթևեկությունը։ Մարդատար ավտոմեքենաները երթևեկում էին Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի երթուղով։ Ճանապարհային վարչության նախագահ Գիորգի Ծերեթելին հայտնել է, որ սողանքը առաջացել է ձյան հալման հետևանքով։ Նրա խոսքով, Ռիկոթիի լեռնանցքի շինարարության սկզբին նախորդել են մեծ քանակությամբ ուսումնասիրություններ, իսկ շինարարական նախագիծն ինքնին պատրաստում է աշխարհի լավագույն ամերիկա-թուրքական կոնսորցիումներից մեկը։

Անկախ հեղինակավոր փորձագետների գնահատմամբ՝ Ռիկոթիի հատվածը բարդ տեկտոնիկա ունեցող տարածք է, և ճանապարհի կառուցման համար կատարված ուսումնասիրությունները լրիվ չեն եղել։

«Իտալական ընկերությունը, որը երկրաբանական տեսակետից պատրաստված փաստաթղթի հեղինակ է, գրում է, որ նոր շինությունները կարող են հանգեցնել սողանքային գործընթացների ակտիվացման։

Այն, ինչ հիմա տեսնում ենք, սխալ շինարարական որոշում է՝ նման երկրաբանական պայմաններում հնարավոր չէ նման թեքություններ անել, այսպես կտրել։

Այս շինարարությամբ մենք այնքան սխալ միջամտեցինք շրջակա միջավայրին, որ սողանքների պատճառ դարձանք»,- ասել է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տնօրեն Թեա Գոդոլաձեն։

Ապրիլի 8-ին Ռիկոթիում երթևեկությունը վերականգնվել է հատուկ ռեժիմով, երթևեկությունը թույլատրվել է միայն լավ եղանակին և ցերեկային ժամերին։ Սահմանափակումները պահպանվել են մի քանի ամիս։

Հոկտեմբերի 28-ին տրանսպորտային միջոցների երթևեկությունը սկսվել է Ռիկոթիի արագընթաց մայրուղու 27 կմ հատվածում։ Գլխավոր ճանապարհի նոր՝ չորս գոտի ունեցող հատվածը սկսվում է Խարագաուլիի մունիցիպալիտետի Խևի գյուղից և ավարտվում Զեստափոնիի մունիցիպալիտետի Շորապանի գյուղի մոտ։ Խևի-Շորապանի հատվածը ներառում է 65 կամուրջ և 38 թունել։ Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ նոր հատվածը 8 կիլոմետրով է կրճատում Ռիկոթիի ճանապարհորդության հեռավորությունը, իսկ ճանապարհորդության ժամանակը՝ 25 րոպեով:

«Բնակչությունը պետք է իմանա, որ Ռիկոթին անվտանգ է։ Այն ամենը, ինչ նախկինում հնչում էր, սուտ է կամ մանիպուլյացիա»,- նոյեմբերի 2-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն։

Ռիկոթիի ճանապարհի շինարարությունն ընթանում է Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2․6 մլրդ լարի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):