Ռուս ներդրողները պահանջում են պաշտպանել ներդրումները օկուպացված Աբխազիայում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի խոսքով՝ ռուս ներդրողները ակնկալում են մինչև տարեվերջ Աբխազիայում իրենց ներդրումների պաշտպանության երաշխիքներ ստանալ։ Այս մասին նա հայտարարել է օկուպացված տարածաշրջանի այսպես կոչված նախագահ Ասլան Բժանիայի հետ հանդիպման ժամանակ։ Խոսքը նոր «օրենքներ» ընդունելու և գործող օրենքներում փոփոխություններ կատարելու մասին է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ռեշետնիկովը հայտարարել է, որ Աբխազիայի անկախության ճանաչումից հետո Ռուսաստանը ավելի քան 65 միլիարդ ռուբլի է հատկացրել «հանրապետությանն» օգնելու համար։

«Միասնական ջանքերով մեզ հաջողվեց վերակառուցել ավելի քան 500 օբյեկտ, ամբողջությամբ վերականգնել հանրապետության սոցիալ-ինժեներական ենթակառուցվածքները։ Աբխազիան սեփական եկամուտները 41,5%-ից հասցրել է 57%-ի։ 2022 թվականին հանրապետության սեփական եկամուտները հասել են 8 միլիարդ ռուբլիի։ Այս տարի երկրին հաջողվել է ավելի քան 900 մլն ռուբլի հատկացնել իր տնտեսության և էներգետիկայի զարգացման համար։ Միաժամանակ պահպանվում է Ռուսաստանից օգնությունը։ 2023 թվականին Ռուսաստանը ներդրումային ծրագրի ֆինանսավորման և Աբխազիայի ներդրումային գործունեությանն աջակցելու համար ներդրել է 1,3 միլիարդ ռուբլի, ևս 4,3 միլիարդ ռուբլի՝ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար»,- ասել է Ռեշետնիկովը։

Ռուս նախարարի խոսքով՝ Աբխազիան սովորել է ներդրումներ ներգրավել և համագործակցություն հաստատել բիզնեսի և կառավարության միջև։

«Աբխազիայի տնտեսությունում ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ է ընդունել նորմատիվ բազա, որը հնարավորինս կպաշտպանի ներդրումները և կստեղծի ներդրողներին աջակցելու գործիքներ։ Հուսով ենք, որ մինչև տարեվերջ Աբխազիայում նոր օրենք կընդունվի ներդրումային գործընկերության մասին, անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն էլեկտրաէներգիայի և ներդրումային գործունեության մասին գործող օրենքներում»։

Ըստ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության, մինչև տարեվերջ կողմերը մտադիր են միջկառավարական համաձայնագիր ստորագրել խոշոր ներդրումային նախագծերի վերաբերյալ, որը «ռուսական ընկերություններին հնարավորություն կտա երաշխիքներ ստանալ նախագծի իրականացման պայմանների անփոփոխության վերաբերյալ»։

«Այս փուլում հանրապետությունն ունի երկու խոշոր ծրագիր, որոնց մեկնարկի համար կարևոր  է պայմանների կայունացումը․ սրանք են Բիճվինթայի մերձակայքում գտնվող երեք խոշոր հյուրանոցային համալիրների կառուցման նախագիծը և Բաբուշարա օդանավակայանի վերականգնումը։ Երկու նախագծերն էլ շարժիչ ուժ են զբոսաշրջության ոլորտի համար։ Հաշվի առնելով ռուսների զբոսաշրջային հոսքի վերակողմնորոշումը, Աբխազիան կարող է դառնալ ռուս զբոսաշրջիկների համար գրավչության նոր կենտրոն»,- նշել է Մաքսիմ Ռեշետնիկովը։

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ի պատասխան ասել է, որ Աբխազիան միշտ կատարում է իր պարտավորությունները սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։

Մաքսիմ Ռեշետնիկովը երեկ՝ հուլիսի 4-ին, մեկօրյա «աշխատանքային այցով» գտնվում էր Վրաստանի օկուպացված տարածաշրջանում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։