Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը մեկօրյա «աշխատանքային այցով» գտնվում է օկուպացված Աբխազիայում։ Ինչպես հայտնում է դե ֆակտո նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, նա ստուգում է այն օբյեկտները, որոնց շինարարությունը կամ վերակառուցումն իրականացվում է Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Մաքսիմ Ռեշետնիկովը և Աբխազիայի այսպես կոչված փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը եղել են Բիճվինթայում, որտեղ առաջիկա տարիներին նախատեսվում է «Մոսկվա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի կառուցումը։ Նախագծի արժեքը 31 մլրդ ռուբլի է, և ըստ ռուս ներդրողների՝ այն տարեկան ընդունելու է ավելի քան 200 հազար զբոսաշրջիկի։
Ռուս նախարարն այցելել է նաև Գագրայի, Գուդաութայի և Գուլրիփշիի էներգետիկ օբյեկտներ։ Մասնավորապես, ծանոթացել է Գագրայի շրջանի Ալախաձի գյուղի «Ալախաձի - 110 կՎ», Գուդաութայի շրջանի «Բզիփի - 220 կՎ» և Գուլրիփշիի շրջանի «Դրանդա - 110 կՎ» ենթակայանների աշխատանքին։
Ռեշետնիկովը եղել է նաև Ռիծա լճում։ Լճի և լեռների տեսարանների տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության Telegram ալիքում։
Այսպես կոչված աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Ռեշետնիկովի հանդիպումները Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի և վարչապետ Ալեքսանդր Անքվաբի հետ։
Մաքսիմ Ռեշետնիկովը օկուպացված Աբխազիայում էր նաև 2022 թվականի օգոստոսին։ 2023 թվականի հուլիսին Սանկտ Պետերբուրգում նա համաձայնագիր է ստորագրել «Վլադիսլավ Արձինբայի անվան Սոխումիի միջազգային օդանավակայանի» վերականգնման մասին։ Ըստ Ռեշետնիկովի, օդանավակայանի վերակառուցումը պատմական իրադարձություն է և կլուծի Ռուսաստանի համար կարևոր խնդիր. «այն կվերացնի Աբխազիա ՌԴ քաղաքացիների հիմնական մուտքերի՝ Սոչիի օդանավակայանի և «Ադլերի» անցակետի ծայրահեղ ծանրաբեռնվածությունը»։
