Ռուս սենատորի խոսքով Վրաստանն ինքն է դիմել Ռուսաստանին թռիչքները վերականգնելու համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, սենատոր Վլադիմիր Ջաբարովն ասել է, որ Վրաստանն ինքն է դիմել Ռուսաստանին ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու հարցով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մի քանի շաբաթ առաջ Վրաստանը մեզ դիմել է «Աերոֆլոտի» [պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ավիաընկերություն]  ինքնաթիռների թռիչքը վերսկսելու հարցով... Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի իշխող կուսակցությունը սատարում էր այս հարցին, Վրաստանի նախագահն ասաց՝ ոչ, դա չի կարելի թույլ տալ: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Շատ վրացիներ աշխատում են Ռուսաստանում, նրանք ընտանեկան մեծ կապեր ունեն։ Մեծ հաճույքով են գալիս, մեր զբոսաշրջիկներն էլ կգնային»,- ասել է Ջաբարովը։

Ռուսաստանցի սենատորի խոսքով՝ Եվրամիությունը «լկտիաբար միջամտում է» Վրաստանի գործերին և ասում, որ «այդ կապերը ոչ մի դեպքում չպետք է վերականգնվեն»։

«Կարող եք պատկերացնել, որ Ռուսաստանը կամ Եվրասիական տնտեսական խորհուրդը դիմեն մի երկրի ու ասեն՝ պետք չէ ընկերանալ ամերիկացիների հետ կամ պետք չէ ընկերանալ բրիտանացիների հետ։ Դա ծիծաղելի է, իսկ նրանք կարծում են, որ դա հնարավոր է»,- երեկ՝ փետրվարի 8-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Ջաբարովը։

Ջաբարովի հայտարարությանը Վրաստանի կառավարության ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դադարեցված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հարցը արդիական է դարձել այն բանից հետո, երբ 2023 թվականի հունվարի 18-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրապարակայնորեն գովել է Վրաստանի իշխանություններին իրենց «քաջության» համար, որ, չնայած Արևմուտքի ճնշմանը, վերջինս չի միանում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Լավրովն ասել է, որ ուրախ է, որ «Վրաստանի հետ կապերն ակտիվորեն զարգանում են» և հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի վերականգնել ուղիղ օդային հաղորդակցությունը։ Ավելի ուշ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ, Լավրովի նախկին տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել թռիչքները, թեև «տանգոյի համար անհրաժեշտ է երկուսը»։

Վրաստանի իշխող կուսակցությունը ողջունել է Ռուսաստանի կողմից օդային հաղորդակցության վերականգնման պատրաստակամությունը։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն դա բացատրել է նրանով, որ 2019 թվականին կիրառված պատժամիջոցները սրել են Ռուսաստանում բնակվող Վրաստանի 800 հազար քաղաքացիների վիճակը։ Կոբախիձեի խոսքով՝ «ինչ որ անհրաժեշտ էր միակողմանի որոշման ժամանակ՝ 2019 թվականին, հիմա՝ 2023 թվականին տանգոյի կարիք չունի։ Դա պահանջում է նորից միակողմանի որոշում»:

Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերսկսումն անընդունելի է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի համար, ով չի կիսում «Վրացական երազանքի» փաստարկը, թե իբր դա կթեթևացնի Ռուսաստանում բնակվող վրացիների խնդիրները։

 

Այս թեմայով՝

Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումը պատժամիջոցների սպառնալիք է ստեղծում. ԱՄՆ

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):