Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում, որը տեսագրվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, խոսել է Վրաստանի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության վտանգների մասին։ Նախագահի խոսքով՝ Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Մենք ավելի մոտ ենք [Ռուսաստանին] և մեր ժողովրդը, մեր բնավորությունն ավելի հայտնի է ռուսական ծառայություններին։ Ուստի նրանց համար որոշ չափով ավելի հեշտ է խառնվել Վրաստանի գործերին, քանի որ դա նրանց համար ծանոթ հող է։ Բացի այդ, վրաց ժողովուրդը ծանոթ է խորհրդային քարոզչությանը, որը շատ չի տարբերվում այսօրվա ռուսական քարոզչությունից։ Այնպես որ, միգուցե նրանց [ժողովրդի] դիմադրողականությունն ավելի մեծ է, բայց մենք վտանգի տակ ենք և այս տարի ավելի շատ վտանգի տակ ենք լինելու, քանի որ հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններ են։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք ակնկալել մեծ միջամտություն: Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմ է ընթանում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Սակայն Զուրաբիշվիլին չի կարծում, որ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ բան կարող է փոխվել. «Միակ բանը, որը կարող է փոխել իրավիճակը, Ռուսաստանի դուրս գալն է բոլոր օկուպացված տարածքներից՝ լինի դա Ուկրաինան, թե Վրաստանը։ Սա է եվրոպական անվտանգության ապագան, այլ ոչ թե այն, որ Եվրոպայի կողքին լինի մի երկիր, որը գրավում է անկախ երկրներ և տարածքներ»:
Հարցազրույցի ընթացքում լրագրողը նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության է մեկնել Մյունխենի համաժողովին և հարցրել նրան, թե ԵՄ ընդլայնման հետ կապված ինչ քաղաքական պայքար է ընթանում երկրի ներսում՝ Վրաստանում։
«Ինչպես ցանկացած երկրում, կան ներքաղաքական պայքարներ, բայց այն, ինչ շատ կարևոր է իմանալ Վրաստանից դուրս գտնվող մարդկանց համար, այն է, որ սա [եվրոպական ուղին] լիովին համաձայնեցված է վրաց ժողովրդի հետ և այդպես է եղել վերջին 30 տարիների ընթացքում: Անկախության ձեռքբերման պահից վրաց ժողովուրդն աջակցում է վրացական ճանապարհին՝ վրացական ճանապարհին դեպի Եվրոպա։ Սա երբեք չի փոխվել: Նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանը օկուպացված կամ գերևարված էր։ Սա ապագայում չի փոխվի, քանի որ սա միակ հեռանկարն է, որն իրականում գոյություն ունի այս երկրի համար»,- պատասխանել է Սալոմե Զուրաբիշվիլին։
1963 թվականից ամեն տարի անցկացվող Մյունխենի համաժողովը հանդիսանում է միջազգային անվտանգության հարցերով առաջատար համաշխարհային ֆորումը։ Միջոցառումից մի քանի օր առաջ հրապարակվել է համաժողովի 2024 թվականի զեկույցը, որտեղ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հիշատակվում է որպես «ռուսամետ օլիգարխ» և նշվում՝ որ նա է պատասխանատու Վրաստանի ժողովրդավարական հետընթացի համար։