Ռուսական օրենքի դեմ ակցիան շարունակվում է կառավարության շենքի մոտ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիում ռուսական օրենքի դեմ անցկացվող բազմահազարանոց ցույցը խորհրդարանի հարակից տարածքից տեղափոխվեց կառավարության շենքի դիմաց։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ռուսթավելիի պողոտայում հավաքված ցուցարարները «Վրացական երազանքին» մեկ ժամ են տվել այսպես կոչված գործակալների մասին օրինագիծը հետ կանչելու համար, սակայն ժամկետն անցնելուց հետո պահանջը չի բավարարվել:

«Մենք ուզում ենք առաջարկել, որ հիմա իրար հետ գնանք կառավարության շենքի մոտ՝ հանգիստ, և պահանջենք, որ վարչապետը դուրս գա և խոսի մեզ հետ»,- ասել է հանրահավաքի բանախոսներից՝ Լևան Ցուցքիրիձեն, որից հետո հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի կառավարության շենք։

Չնայած հասարակական բողոքին և միջազգային գործընկերների քննադատությանը, «Վրացական երազանքը» առաջին ընթերցմամբ քննարկեց ռուսական օրենքը և 83 ձայնով ընդունեց այն։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

«Ռուսական օրենքի ընդունման դեմ արժանապատիվ բողոքի երրորդ գիշերը։ Մի կողմից վրաց ժողովուրդը, մյուս կողմից՝ 83 պատգամավոր, ովքեր դեմ են քվեարկել մեր եվրոպական ապագային։ Ժողովուրդը միշտ հաղթում է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին, ով մտադիր է վետո դնել ռուսական օրենքի վրա, եթե այն վերջնականապես ընդունվի։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել են, որ օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական արժեքներին: Նրանք Վրաստանին կոչ են արել ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ընդունումից, որը կարող է վտանգել Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն քվեարկությունից հետո կայացած ճեպազրույցում ասել է, որ «իրականում օրենքը հենց եվրոպական է» և «այն ոչ միայն չի հեռացնի Վրաստանին Եվրոպայից, այլ որակապես կմոտեցնի մեզ» ԵՄ ինտեգրման նպատակին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):