120 քաղաքացիական հասարակության և 16 լրատվական կազմակերպությունների, ինչպես նաև 4 անհատների անունից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց կներկայացվի ընդդեմ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» (ՎԵԻԱ) նախագահ Նոնա Քուրդովանիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Ռուսական օրենքի դեմ իրավական պայքարը կշարունակվի Ստրասբուրգի դատարանում, մենք պայքարի նոր փուլ ենք սկսում։ Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մենք դիմում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ ռուսական օրենքի և դրա հետևանքով առաջացած ծանր հետևանքների», - ասել է Քուրդովանիձեն։
Հայցվորները վիճարկում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված հավաքների և միավորումների ազատության իրավունքի (հոդված 11), արտահայտվելու ազատության (հոդված 10), անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքի (հոդված 8), խտրականության (հոդված 14), արդյունավետ իրավական պաշտպանության (հոդված 13) և սահմանափակումներով իրավունքների օգտագործման շրջանակի (հոդված 18) խախտումները։
«Ռուսական օրենքը ոչ միայն ուղղված է քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին սահմանափակելուն, այլ նաև ծառայում է բոլոր քաղաքացիներին միմյանցից մեկուսացնելուն և քննադատական ձայները ճնշելուն։ Հայցվոր կազմակերպություններն աշխատում են այնպիսի հանրային խնդիրների վրա, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը, հաշմանդամներին օգնությունը, կանանց և երեխաների պաշտպանությունը բռնությունից, դատական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, հետաքննող լրագրությունը և այլն:
Ռուսական մեթոդներով անկախ կազմակերպությունների դեմ պայքարը ոչ միայն խախտում է մարդու հիմնարար իրավունքները, այլև խարխլում է վրաց ժողովրդի անսասան ընտրությունը եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցում։ Չնայած Սահմանադրական դատարանի կողմից իր պարտականությունը չկատարելուն, ռուսական օրենքի դեմ մեր պայքարը շարունակվում է և այն, անկասկած, հաջողությամբ կավարտվի։ Այս օրենքը միանշանակ չեղյալ կհայտարարվի»,- ասել է ՎԵԻԱ-ի նախագահը։
Մինչև Ստրասբուրգ հայց ուղարկելը, ընդդեմ ռուսական օրենքի Վրաստանի Սահմանադրական դատարան է ներկայացվել 4 սահմանադրական հայց։ Վրաստանի նախագահը, խորհրդարանի 38 անդամներ, 122 հասարակական և լրատվական կազմակերպություններ, ինչպես նաև «Վրաստանի լուրերը» և «Ստուդիա Մոնիտորը» պահանջել են կասեցնել օրենքը մինչև վերջնական որոշում կայացնելը։ Սահմանադրական դատարանի պլենումը ձայների 6 դեմ, 2 կողմ հարաբերակցությամբ որոշել է, որ ռուսական օրենքն անմիջական վտանգ չի ներկայացնում լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համար։ Ըստ այդմ՝ մերժել է վիճարկվող նորմերի գործողության կասեցումը և հայցերը մասնակի վարույթ է ընդունել։
Դատավորներ Մերաբ Տուրավան, Մանանա Կոբախիձեն, Եվա Գոցիրիձեն, Գիորգի Թևդորաշվիլին, Վասիլ Ռոինիշվիլին և Խվիչա Կիկալիշվիլին չեն սատարել ռուսական օրենքի կասեցմանը։ Գիորգի Կվերենչխիլաձեն և Թեյմուրազ Տուղուշին այլ կարծիքի էին։ Նրանք կարծում են, որ «օրենքի վիճահարույց նորմերի գործողությունը, որոնք նախատեսում են բողոքարկվող օրենքին ենթակա (լրատվամիջոցների) կազմակերպությունների անվանակոչել ու ռեգիստրում գրանցել որպես օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություններ և (լրատվամիջոցների) կազմակերպություններում պաշտպանված տեղեկատվության հասանելիություն և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվության հրապարակում»։