Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալու համար ռուսամետ և հոմոֆոբ «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 50 հազար ընտրողների ստորագրություն։ Կուսակցության հիմնադիրներից Զուրաբ Մախարաձեի խոսքով՝ մեկ ամիս շարունակ ամբողջ երկրում կամավորների կողմից ստորագրություններ են հավաքվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Ընտրական օրենսդրության համաձայն՝ այն կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ չունի իր առաջադրմամբ ընտրված պատգամավոր, պետք է ԿԸՀ ներկայացնի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությանը սատարող առնվազն 25 000 ընտրողների ցուցակ։
«Մենք հավաքել ենք 50 հազար ստորագրություն, քանի որ գիտենք, որ իշխանությունը շատ մոտիվացված է մեզ խարխլելու կամ ինչ-որ խնդիրներ ստեղծելու համար։ Տվյալները պետք է ճշտվեն, և ԿԸՀ-ն մոտ երկու շաբաթվա ընթացքում մեզ պատասխան տա։ Ստորագրությունները բաց թողնելու պատճառ չկա։ Մնացածը կախված է ԿԸՀ-ից։ Ակնհայտ է, որ եթե ինչ-որ քաղաքական որոշում կայացվի, մենք նաև քաղաքական պատասխան կտանք»,- ասել է կուսակցության նախագահ Գիորգի Քարդավան։
Ընտրությունների գրանցումն անցնելուց և համարը ստանալուց հետո «Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո»-ն պատրաստվում է մասնակցել նախընտրական քարոզարշավին և ներկայացնել սեփական ծրագիրը։
Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 24-ին։
«Ալտ Ինֆո» խմբավորումը կուսակցություն է հիմնել 2021 թվականի վերջին, իսկ նույն թվականի հուլիսի 5-ին ակցիա է կազմակերպել ընդդեմ «Թբիլիսի փրայդի» կազմակերպած «Արժանապատվության երթի», որը վերածվել է լայնածավալ բռնության՝ լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Երկու տարի անց՝ 2023 թվականի հուլիսին, «Ալտ Ինֆո»-ն խափանեց նաև մասնավոր տարածքում նախատեսված «Փրայդ ֆեստ»-ը։ Բռնության կազմակերպիչները պատասխանատվության չեն ենթարկվել։
2023 թվականի վերջին, այն բանից հետո, երբ Վրաստանը ստացավ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, «Ալտ-Ինֆո»-ի անդամներն ու համակիրները ԵՄ դրոշ այրելու արշավ սկսեցին։
«Ալտ-Ինֆո/Պահպանողական շարժում»-ը 2022 թվականին ստացել է 577 034 լարի նվիրատվություն, 2023 թվականին՝ 36 634, իսկ այս տարի՝ 1 045 լարի։ Կուսակցությունը դատարանի կողմից տուգանվել է 217 482 լարիով՝ ոչ դրամական նվիրատվությունը թաքցնելու համար։ «Ալտ Ինֆո»-ին է պատկանում նաև հեռուստատեսությունը, որն ամեն ամիս հարյուր հազարավոր լարիով ֆինանսավորում է կուսակցության ղեկավարներից մեկի՝ Կոնստանտինե Մորգոշիայի թոշակառու հորաքույրը։
