Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի Կուրսկի շրջանում շարունակվող մարտերի ֆոնին ասել է, որ Ռուսաստանը պատերազմ է բերել Ուկրաինայում և պետք է զգա, թե ինչ է արել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր մարտիկի, յուրաքանչյուր զինվորի ու հրամանատարի, ով ապահովում է մեր ուկրաինական դիրքերի պաշտպանությունը և պաշտպանական խնդիրների կատարումը։
Ուկրաինացիները գիտեն, թե ինչպես հասնել իրենց նպատակներին։ Պատերազմում նպատակներին հասնելը մեր ընտրությունը չէ։ Ռուսաստանը պատերազմ է բերել մեր հողի վրա և պետք է զգա, թե ինչ է արել։
Մենք փորձում ենք հնարավորինս արագ հասնել մեր նպատակներին խաղաղ ժամանակ՝ արդար խաղաղության պայմաններում, և դա տեղի կունենա»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ի լուսադեմին հարձակում են սկսել Ռուսաստանի Դաշնության սահմանային շրջանի՝ Կուրսկի մարզի ուղղությամբ։ Օգոստոսի 7-ին նրանք գրավել են Սումիի և Կուրսկի մարզերի սահմանին գտնվող «Սուջի» անցակետը և գերի վերցրել մի քանի տասնյակ ռուս սահմանապահների։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, նրանց ձեռքում է հայտնվել անցակետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Սուջի» գազի չափիչ կայանը՝ Ռուսաստանի մայր գազատարի ենթակառուցվածքի մի մասը, որով գազը Ուկրաինայի տարածքով մատակարարվում է Եվրոպա։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) տվյալներով՝ օգոստոսի 7-ին ուկրաինական կողմի զրահատեխնիկան ներթափանցել է սահմանից մոտ 10 կիլոմետր խորություն։ Կուրսկի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։
Շարունակվող պայքարի ֆոնին առաջինը հայտարարություն է արել Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչներից Միխայլո Պոդոլյակը։ «Ռուսաստանը միշտ հավատացել է, որ չի ենթարկվում արգելող իրավական նորմերին, հետևաբար կարող է անպատիժ հարձակվել հարևան երկրների տարածքների վրա և կեղծավորությամբ պնդել, որ իր տարածքներն անձեռնմխելի են։ Բայց պատերազմը պատերազմ է, որն ունի իր կանոնները, և որում ագրեսորը միշտ հնձում է այն, ինչ ցանում է»,- երեկ՝ օգոստոսի 8-ին ասել է Պոդոլյակը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռուսական զորքերը «ճնշում են ուկրաինական զինված ուժերի՝ Կուրսկի շրջանի խորքերը ճեղքելու փորձերը»։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Բելոստոցկին ասել է, որ ուկրաինական բանակը «ոչ մի մետր առաջ չի գնացել, ընդհակառակը, նահանջում է»։ Այս հաղորդումները չեն հաստատվում։
