Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից վեց ամսով կարգելի բենզինի արտահանումը։ Այս մասին տեղեկությունը ռուսական լրատվամիջոցներին հաստատել են պաշտոնական գերատեսչությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Ժամանակավոր սահմանափակումը չի վերաբերի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան), Մոնղոլիային, Ուզբեկստանին, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետություններին։
RBC-ի հրատարակության համաձայն՝ բենզինի արտահանումը ժամանակավորապես արգելելու առաջարկով կառավարության ղեկավարին դիմել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Փետրվարի 21-ի նամակում նա նշել է, որ ներքին շուկայում վառելիքի պահանջարկը շուտով կաճի գարնանային դաշտային աշխատանքների, նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգումների, ինչպես նաև ամառային արձակուրդների պատճառով։
Արգելքը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա նաև Վրաստանին, քանի որ նավթն ու նավթամթերքը Ռուսաստանից Վրաստան ներկրվող ապրանքների ամենամեծ խմբերում առաջին տեղում են։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 552 138 600 ԱՄՆ դոլարի 771 395․3 տոննա նավթ և նավթամթերք։
Ռուսաստանը նմանատիպ միջոցներ է կիրառել նաև անցյալ տարի։ 2023 թվականի սեպտեմբերին, մեծածախ գների կտրուկ աճի պատճառով, նախարարների կաբինետը սահմանեց բենզինի և դիզվառելիքի արտահանման արգելք, որը չեղարկվեց նոյեմբերին։ Ներկայում Ռուսաստանի կառավարությունը սահմանափակումներ է մտցնում նավթային օբյեկտների վրա մի շարք հարձակումներից հետո: Տարեսկզբից Բրյանսկի, Վոլգոգրադի, Կրասնոդարի, Լենինգրադի և Նիժնի Նովգորոդի շրջաններում առնվազն 6 նավթավերամշակման գործարաններ տուժել են անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։ Ռուսաստանի կառավարությունը հարձակումների համար մեղադրում է Ուկրաինային։
