Գրիգորի Կարասինի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով Արևմուտքը սկսել է Վրաստանի «ձեռքերը ոլորել»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Ինչպես և սպասվում էր, Ռուսաստանի հետ շատ խաղաղ հարաբերությունների պատճառով այժմ Արևմուտքը սկսել է ոլորել Վրաստանի ձեռքերը։ Սրանք են խաղի նոր կանոնները միջազգային գործերում՝ անկախ պատմությունից, աշխարհագրությունից կամ պետական նախասիրություններից։ Վաշինգտոնը որոշել է՝ կատարարի՛ր: Սա մեկնաբանելն անիմաստ է»,- գրել է Կարասինը Telegram-ի իր ալիքում։
Հունվարի վերջին Կարասինը, ով 2005-2019 թվականներին եղել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը, ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է վրացական կողմի համաձայնությունը. «Բնականաբար, մենք քննարկում ենք դա, մտքեր ենք փոխանակում, բայց մի խոսք կա, ասում են՝ տանգոյի համար երկուսն են պահանջվում: Եթե դուետի անդամներից մեկը կասկածներ ունի, ուրեմն հարկադրել պետք չէ։ Նման հնարավորություն կա, և թե ինչ որոշում կկայացվի, միայն մեզնից կախված չէ»։
Վրաստանի իշխող կուսակցությունը ողջունել է Ռուսաստանի կողմից օդային հաղորդակցության վերականգնումը։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն դա բացատրում է նրանով, որ 2019 թվականին կիրառված պատժամիջոցները սրել են Ռուսաստանում բնակվող Վրաստանի 800 հազար քաղաքացիների վիճակը։ Կոբախիձեի խոսքով, «այն, ինչ անհրաժեշտ էր միակողմանի որոշման ժամանակ՝ 2019 թվականին, տանգոյի կարիք չունի 2023 թվականին։ Դրան նույնպես անհրաժեշտ է միակողմանի որոշում»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերականգնումը պատժամիջոցների սպառնալիք կստեղծի այն ընկերությունների համար, որոնք կսպասարկեն ռուսական ընկերություններին Վրաստանի օդանավակայաններում։ Ինչպես նշել են դեպարտամենտում, ողջ արևմտյան հանրությունը հեռացել է Ռուսաստանի դաժան ռեժիմից, և այժմ ժամանակը չէ մեծացնել նրա հետ ներգրավվածությունը:
Այս թեմայով՝
Չեմ ողջունում Ռուսաստանի հետ թռիչքների վերականգնումը. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի հետ կապող ո՞ր նոր ճանապարհի մասին է ձայնագրության մեջ Կարասինը խոսում Աբաշիձեի հետ
