«Ես խոսել եմ մեր տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ։ Ինձ ասացին, որ իրենք հեռանկարում նոր միջանցք կառուցելու ծրագիր ունեն, որը կկապի ձեզ և մեզ»,- Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին է ասում ՌԴ Խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ Երեկ YouTube-ում հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ըստ ձայնագրության՝ Կարասինը Վրաստանի հետ կապող «նոր միջանցքի» կառուցման վայր է նշում Կրասնոդարի մարզը՝ Հարավային Օսիայի ձախ կողմը։ Աբաշիձեն Կարասինին բացատրում է, որ «այժմ ինչ-որ տեղ սկսվող այլ բանի մասին խոսելու ժամանակը չէ, և տեղեկատվություն տարածելու կարիք չկա»։ Նրա խոսքով, 2024 թվականին կավարտվի Կազբեգի-Լարս ճանապարհի հսկայական զուգահեռ մայրուղու շինարարությունը՝ թունելներով, ճանապարհներով: Խոսքը Խադայի հովտով դեպի Ռուսաստան տանող ճանապարհի մասին է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը
- 6 Աղմկոտ նիստից հետո ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը
Զուրաբ Աբաշիձեն հաստատել է ձայնագրության իսկությունը։ Վարչապետի հատուկ ներկայացուցիչը պարզաբանել է, որ Կարասինի հետ զրուցել է անցած տարվա հունիսին, երբ Կազբեգի-Լարս ուղղությամբ ծանր իրավիճակ էր, երկու կողմից հազարավոր մեքենաներ հերթ էին կանգնել։
«Ստեղծվել է բարդ իրավիճակ, և մենք ամեն ինչ արել ենք այս իրավիճակը կարգավորելու համար։ Այս առումով ես Կարասինի հետ կապ ունեի այսպես կոչված Պրահայի ձևաչափով: Այս ձևաչափը գոյություն ունի հենց նրա համար, որ նման հարցերը լուծվեն անմիջական շփման միջոցով։ Դա որոշվում է օրակարգով և մեր մանդատով, որ մենք այն ժամանակ շփվել ենք, ունեցել ենք հեռախոսային կապ։ Այս իրավիճակը կարգավորելու համար ներգրավեցինք տեղական ծառայություններին, սահմանապահներին, մաքսավորներին։ Մեր հարևան երկրները անհանգստացած էին, այդ թվում ներկայացուցիչ էր եկել Հայաստանից։ Ահա թե ինչի մասին էինք խոսում...
Մեր կողմից շինարարություն է ընթանում, զուգահեռ խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացվում, որը նախատեսվում է ավարտել մեկուկես տարի հետո՝ 2024 թվականին, ինչը կօգնի մեղմել իրավիճակը։ Այնտեղ զուգահեռ շինարարություն է ընթանում, ճանապարհներ ու թունելներ են կառուցվում»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն։
Կարասին-Աբաշիձեի զրույցի ձայնագրությունը.
Աբաշիձե. Ալո:
Կարասին. Զուրաբ Իրակլիևիչ, բարև: Ուրախ եմ լսել քո ձայնը:
Աբաշիձե. Բարև, բարև:
Կարասին. Հուսով եմ՝ լավ եք:
Աբաշիձե. Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հրաշալի է։
Կարասին. Փառք Աստծո:
Աբաշիձե. Ինչպե՞ս եք, ինչպես է ընտանիքը:
Կարասին. Ոչինչ, կյանքն ակտիվորեն շարունակվում է: Ընտանիքը նորմալ է: Փառք Աստծո:
Աբաշիձե. Շատ լավ:
Կարասին. Գիտե՞ք ինչու եմ զանգում: Ես խոսել եմ մեր տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ։ Ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք: Նրանք շատ գոհ են վերջին շփումներից, որոնք արդյունավետ են եղել և փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերել, մասնավորապես՝ Վերին Լարսի և այլ խնդիրների լուծման հարցում։ Ավելին, նրանք ցանկանում են այդ շփումները կանոնավոր դարձնել, անկախ նրանից՝ տրանսպորտային վիճակը կվատանա, թե ոչ, այնուամենայնիվ որոշ խնդիրներ առաջանում են։
Ինձ նաև հուշել են այն մասին, որ իրենք պլաններ ունեն կառուցելու ինչ-որ նոր միջանցք, որը կմիացնի ձեզ և մեզ:
Աբաշիձե. Որտե՞ղ, հետաքրքիր է։
Կարասին. Չգիտեմ: Ես ինձ հետ քարտեզ չունեի, բայց այն ուղիղ Կրասնոդարի կողմից է... Ինչպես հասկացա, սա Հարավային Օսիայից, համեմատաբար, ձախ կողմում գտնվող ինչ-որ տեղ է։ Դու հասկանում ես:
Աբաշիձե. Ես հստակ չհասկացա, բայց այժմ շինարարությունը շարունակվում է, որը կավարտվի մեկուկես տարուց։
Կարասին. Ի՞նչ է դա:
Աբաշիձե. Կազբեգի-Լարս կողմի ճանապարհին զուգահեռ մի հսկայական մայրուղին՝ թունելներով ու ճանապարհներով։
Կարասին. Նկատի ունեք արդեն եղածի վերակառուցո՞ւմ։ Արդիականացո՞ւմ:
Աբաշիձե. Վերակառուցո՞ւմ: Ոչ: Այն, ինչ կա, մնում է ու զուգահեռաբար կառուցվում է։ Կա մի ամբողջ...
Կարասին. Որոշ հեռավորության վրա՞:
Աբաշիձե. Այո, որոշ հեռավորության վրա: Հետո պարզ կլինի, թե որտեղից կերթևեկեն բեռնատարներն ու թեթև մեքենաները։
Կարասին. Դու ինձնից ավելի բանիմաց ես։
Աբաշիձե. Այո, այո: Ի դեպ, այս մասին նախկինում խոսել ենք, բայց այն ժամանակ սկզբնական փուլում էր, իսկ հիմա շինարարությունն ընթանում է։ Թունելը կունենա մինչև 9 կիլոմետր երկարություն, որն ամենաերկարն է Կովկասում։
Կարասին. Երևում է, նրանք դա նկատի ունեին:
Աբաշիձե. Հավանաբար, այո։ Ձեր կողմում նույնպես, հենց Լարսի մոտ վերակառուցում է ընթանում:
Կարասին. Բանն այն է, որ մեր կողմից պատրաստվում են կառուցել բավականին տարողունակ մուտքի համակարգ և այլն։
Աբաշիձե. Այո, դա պետք է օգնի:
Կարասին. Ես պարզապես ուզում էի, որ դու դա իմանայիր: Դու դա ինձնից լավ գիտես:
Աբաշիձե. Հասկանալի է:
Կարասին. Հիմնական բանը հեշտացնելն է, որ անհրաժեշտության դեպքում նրանք շփվեն միմյանց հետ։
Աբաշիձե. Նրանք կապի մեջ են: Անգամ Փաշինյանն է ուղարկել իր նախարարին: Նա սահմանին հանդիպել է Ռուսաստանի նախարարի հետ:
Կարասին. Նրանք խոսում էին, որ Հայաստանն այնտեղ ակտիվ մասնակցություն ունի, քանի որ իրենք էլ են հետաքրքրված այս գործով։
Աբաշիձե. Այո, ամեն դեպքում, այստեղ այս կարծիքին են և նրանց անհնար է համոզել, որ կարող են ավելի շատ մեքենաներ անցկացնել իրենց կողմից։
Կարասին. Հիանալի է:
Աբաշիձե. Այստեղ հսկայական հերթեր են գոյացել: Հենց հիմա տրանսպորտով զբաղվող բիզնես ոլորտի ներկայացուցիչներից մեկի հետ....
Կարասին. Բարևներ փոխանցեք ներկայացուցչին... [ծիծաղում է]
Աբաշիձե. Կփոխանցեմ... Մի խոսքով, հեշտ իրավիճակ չէ, քանի որ հերթեր են գոյանում։ Մի քիչ արագացնեն:
Կարասին. Ոչ, ես հասկանում եմ այս ամենը, և դրա համար էլ որոշեցի այդքան շտապ զանգահարել։ Փառք Աստծո, այնտեղ ամեն ինչ զարգանում է։
Աբաշիձե. ...Անկեղծ ասած, հիմա ժամանակը չէ խոսել ինչ-որ տեղում այլ բան սկսելու մասին:
Կարասին. Հասկանում եմ, մի քիչ ոչ ադեկվատ է։ Հասկացա, հասկացա։
Աբաշիձե. Ինչ եմ ուզում հարցնել՝ պատրաստվու՞մ ես որևէ տեղեկություն տարածել, թե երևի անհրաժեշտ չէ, գուցե։ Հիմա պետք չէ:
Կարասին. Ոչ, ոչ, ոչ: Ես ոչ մի տեղեկություն չեմ տարածի:
Աբաշիձե. Շնորհակալություն։
Կարասին. Ես չեմ պատրաստվում որևէ տեղեկություն հրապարակել: Մանավանդ որ հիմա ունեի... Չէ, ես այստեղ ռուս-ադրբեջանական խորհրդարանական հանձնաժողովի անդամ եմ։ Վաղը, ինչպես գիտեմ, Լավրովը նախ Իրանում կլինի...
Աբաշիձե. Այո, այո, տեսել եմ:
Կարասին. Հետո գնում է Բաքու: Այնպես որ շատ անելիքներ կան:
Աբաշիձե. Շնորհակալություն։
Կարասին. Լավ, կապի մեջ կլինենք: Հիմա ձեզ մոտ շո՞գ է։
Աբաշիձե. Ոչ, ոչ: Ամենևին շոգ չէ: Եղանակը լավ է՝ ոչ շոգ, ոչ ցուրտ։ Հաճելի եղանակ է:
Կարասին. Մեզ մոտ էլ է լավ եղանակ։ Աստված մի արասցե հիմա 35 աստիճանի հասնի։
Աբաշիձե.-Այստեղ էլ է լինում այդպես, բայց դեռ ոչ, առայժմ բավականին հարմարավետ է։
Կարասին. Լավ, սեղմում եմ ձեռքդ, ձերոնց բարևներ փոխանցիր մեր ընտանիքից:
Աբաշիձե. Շնորհակալություն, շնորհակալություն:
Կարասին. Լավ եղեք:
Աբաշիձե. Գրկում եմ: Շնորհակալություն։
Կրասնոդարի կողմից Ռուսաստանը քննարկում է Վրաստանի հետ Մարուխի լեռնանցքով և Կոդորի կիրճով նոր ավտոմայրուղու կառուցման հարցը։ Մարուխի լեռնանցքը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին է։ Գտնվում է Աբխազիայի Կովկասի գլխավոր լեռնաշղթայի վրա, Մարուխ գագաթից արևմուտք, ծովի մակարդակից 2746 մ բարձրության վրա։
Դիտարկվում է նաև Ռուսաստան-Վրաստանը Ռաճայի Մամիսոն լեռնանցքով կապող ևս մեկ նոր ճանապարհի շինարարությունը։
Այս թեմայով «Վրաստանի լուրերը» առաջիկա օրերին ծավալուն ռեպորտաժ կպատրաստի։